Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2025 թվականին ծախսել է ավելի շատ, քան մուտքեր է ունեցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունից Factor.am-ը տեղեկանում է, որ անցած տարի «Լուսավոր Հայաստան»-ը ծախսել է 41 մլն դրամ, որի մեծ մասը՝ 25 մլն-ը գույքի վարձակալության համար, 280 հազար՝ հարկերի գծով, մնացածը՝ բանկային և միջոցառումների կազմակերպման համար ծախսված գումարներ են։

Կուսակցության մուտքերը՝ 35 մլն դրամ, հիմնականում նվիրատվություններ են՝ 29 մլն դրամ, և անդամավճարներ՝ 605 հազար դրամ։

Ուշագրավ է, որ կուսակցության ֆինանսավորման հարցում դրա նախագահ Էդմոն Մարուքյանը որևէ մասնակցություն չի ունեցել։ «Լուսավոր Հայաստան»-ի նվիրատուները 7-ն են՝ Դավիթ Խաժակյան, Արարատ Ստեփանյան, Գրիգորի Դոխոյան, Իգոր Ավակյան, Կարեն Սիմոնյան, Աննա Բաբայան, Վարդուհի Քոլյան, իսկ անդամության համար վճարել են միայն Սարգիս Բեջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Գրիգորի Դոխոյանը, Նարեկ Հովհաննիսյան և Դավիթ Խաժակյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարագրել է միայն 1 գրասենյակ՝ Երևանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում։

Հիշեցնենք, որ պետությունից ֆինանսավորում ստացող կուսակցությունները՝ ՔՊ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Վերածնվող Հայաստան», «Հանրապետություն», ինչպես նաև 3 այլ կուսակցություններ՝ «Հայրենիք», ՀՀԿ և «Առաջ Աջակենտրոն», ներկայում աուդիտ են անցնում։ Վերջիններս, ըստ երևույթին, 25 մլն դրամը գերազանցող մուտքեր-ելքեր են ունեցել, որի պարագայում աուդիտը պարտադիր պահանջ է։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը 2025-ի տարեվերջին հայտարարեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Գայանե Խաչատրյան