ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

Լուրեր

03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
Բոլորը

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ կներկայացվի խորհրդարանի մայիսի 5-ի նիստին։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, եւ այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:

Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարեւոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում եւ Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:

Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին:

Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ մայիսի 5-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։