Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումներն ու պահանջները՝ ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ բանակցությունները «անհամատեղելի են վերջնագրերի և պատերազմական հանցագործություններ կատարելու սպառնալիքների հետ», գրում է France 24-ը։

Մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանն ունի պահանջների մի շարք, որոնք հիմնված են իր ազգային շահերի վրա և արդեն փոխանցվել են միջնորդական ուղիներով՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին պահանջները, ինչպիսին է 15 կետանոց ծրագիրը, մերժվել են «չափազանց» լինելու պատճառով։

«Իրանը չի տատանվում հստակ արտահայտել այն, ինչը համարում է իր օրինական պահանջները, և դա անելը չպետք է մեկնաբանվի որպես փոխզիջման նշան, այլ որպես իր դիրքորոշումները պաշտպանելու վստահության արտացոլում», – ասել է Բաղային մամուլի ասուլիսում։

«Մենք ձևակերպել ենք մեր սեփական պատասխանները» և մանրամասները կհայտարարենք ժամանակին, հավելել է նա՝ ի պատասխան իրանցի լրագրողի հարցին, որը վերաբերում էր Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին։

Սա հաջորդում է Reuters-ի՝ անանուն աղբյուրներին հղումով տարածած հաղորդագրությանը, որ Պակիստանը մեծ դեր է խաղում հակամարտությանը վերջ դնելու նոր ծրագրի մշակման գործում։ Աղբյուրը նշում է, որ Պակիստանը մշակել և գիշերը Իրանի և ԱՄՆ-ի հետ փոխանակել է ռազմական գործողությունները դադարեցնելու շրջանակ, որը ուրվագծում է երկաստիճան մոտեցում՝ անհապաղ հրադադարով, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի