ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարը. Axios

Լուրեր

30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Բոլորը

ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի մշտական ​​​​դադարեցմանը։ Այս մասին  հաղորդել է Axios-ը՝ հղում անելով բանակցություններից տեղյակ  ամերիկյան, իսրայելական և տարածաշրջանային չորս աղբյուրների, գրում է Reuters-ը։

Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը անմիջապես չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանության խնդրանքներին։

Ըստ Axios-ի՝ բանակցությունները տեղի են ունենում Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև նամակագրության միջոցով։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ վերջին օրերին Վաշինգտոնը մի քանի առաջարկ է փոխանցել Թեհրանին, սակայն դրանցից ոչ մեկը դեռևս չի ընդունվել։

Նշվում է, որ միջնորդները քննարկում են երկու փուլով գործարքը։ Առաջին փուլը կլինի հնարավոր 45-օրյա հրադադար, որի ընթացքում կբանակցվի պատերազմի մշտական ​​​​դադարի մասին։ Երկրորդ փուլը կլինի պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր։ Նաև նշվում է,որ  հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի։

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետը երեքշաբթի երեկոն է, հակառակ դեպքում կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումներ կլինեն։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի