Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Իրանի «Բուշեր» ատոմակայանում «Ռոսատոմ»-ի տարհանված աշխատակիցներն այս գիշեր, ամենայն հավանականությամբ, կհասնեն Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։

Նա հայտնել է, որ տարհանվել է «Ռոսատոմ»-ի 198 աշխատակից։ Խումբը հաջողությամբ շարժվում է հայ-իրանական սահմանի ուղղությամբ։

«Իրանի իշխանությունների աջակցությանվ խմբի անդամները գիշերել են Սպահանում։ Ես հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի տարածքում»,- ասել է Լիխաչևը։

Նա չի բացառել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ հնարավորություն լինի, աշխատակիցների տարհանման ևս մեկ ալիք լինի։

Լիխաչևն ավելի վաղ հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի աշխատակիցների տարհանումը իրականացվելու է Հայաստանի տարածքով։

Նախորդ օրը Ատոմային էներգիայի իրանական կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» օդանվակայանի մոտակայքում արկ է պայթել, որի հետևանքով վնասվել է շենքը, որից օգտվում են կայանի աջակցող ծառայությունները, մեկ աշխատակից զոհվել է։

Նշվել էր, որ ատոմային անվտանգության սպառնալիք չկա։