Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նավթաքիմիական ձեռնարկությունում։ Այդ մասին կիրակի՝ ապրիլի 5-ին, հայտնել է Աբու Դաբիի կառավարության մամուլի ծառայությունը։ Խոսքը վերաբերում է Borouge ընկերության գործարանին, պարզաբանել են իշխանությունները։

Աբու Դաբիում նշել են, որ մի քանի հրդեհների պատճառ են դարձել խոցված օդային թիրախների ընկած բեկորները։ Ձեռնարկության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մասնագետները գնահատում են վնասը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Դեպքից քիչ առաջ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր մի քանի իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունները Պարսից ծոցի այն երկրներից է, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ, և որոնք ավելի հաճախ են ենթարկվում Իրանի հարձակումներին․ Թեհրանն այդպես է արձագանքում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։

Միևնույն ժամանակ Բահրեյնի ազգային նավթագազային ընկերությունը՝ Bapco Energies-ն, հայտնել է, որ իրանական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր պահեստարաններից մեկում։ Կրակը մարվել է, այժմ գնահատվում է վնասը, ընդգծել են Մանամայում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Իրանական անօդաչուների հարձակման մասին հայտնել է նաև բահրեյնական նավթաքիմիական Gulf Petrochemical Industries ընկերությունը։ Ըստ ընկերության՝ արտադրական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, որոնք հաջողվել է մարել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։