Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» 2:2 հաշվով է ավարտել «Օսթինի» դեմ տնային հանդիպումը։
Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ են դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ 38-ամյա Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում։
«Ինտեր Մայամին» 6 խաղից հետո 11 միավորով 11-րդն է Արևմտյան Կոնֆերենցիայում։