Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Միրչա Լուչեսկուն գտնվում է ծայրահեղ ճանր վիճակում, հաղորդում է ProSport-ը։

Ռումինացի 80-ամյա մասնագետը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում։ Լուչեսկուն գտնվում է Բուխարեստի համալսարանական հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Օրեր առաջ Միրչա Լուչեսկուն սրտի կանգ էր ունեցել Ռումինիայի հավաքականի մարզման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց։ Դրանից հետո նրա վիճակը գնահատվում էր կայուն։ Ապրիլի 2-ին հայտնի էր դարձել, որ մարզիչն այևս չի գլխավորելու Ռումինիայի հավաքականը, որը մարտի 26-ին աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 0։1 հաշվով պարտվել էր թուրքերին։

Հիշեցնենք, որ Միրչա Լուչեսկուն եղել է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզիչը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ռումինացի մարզիչի գլխավորությամբ 2010-2013թթ․ խաղացել է Դոնեցկի «Շախտյորում»։