Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Քաղաքականություն
03.04.2026 | 14:26
Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։