Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.03.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
14.03.2026 | 15:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.03.2026 | 15:00
Ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
14.03.2026 | 14:39
Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 
14.03.2026 | 14:28
Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում
14.03.2026 | 14:16
ՀԱԿ-ը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և  ընդդիմադիր այլ ուժերի հետ. Զուրաբյան
14.03.2026 | 14:08
Պատերազմներ սկսող քրիստոնյաները պետք է խոստովանեն․ Հռոմի պապ 
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

 

Պետական նախարարը նախ եղել է «Ռեյփսիդ» ՍՊ ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և չռաֆինացված ձեթերի տեսականուն, հետաքրքրվել մթերվող  յուղատու մշակաբույսերի ծավալով: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել գործարանի դերը Արցախում վերամշակող արդյունաբերության զարգացման և հատկապես տեղական հումքի իրացման գործում: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել նման ձեռնարկությունների գործունեությանը, որը ռազմավարական նշանակություն ունեն հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:

 

Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի

 

Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի: «Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նոր տուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոս տոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու: Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

 

Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն: Նա ծանոթացել է նաև համայնքի՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող նախկին մանկապարտեզի և գործող բուժամբուլատորիայի շենքային պայմաններին:

Այնուհետև ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համայնքային նշանակության խնդիրներ, ինչպես նաև պետնախարարին զեկուցվել է ենթաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին:

 

Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից: Խորհրդակցությանն ըստ ոլորտների, գործող ծրագրերի մասին ելույթներով հանդես են եկել Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ղեկավար Տիգրան Ծատրյանը:

 

Անդրադառնալով խնդիրներին՝ պետնախարարը նշել է, որ, հաշվի առնելով բոլոր համայնքների համար դրանց ընդհանրությունը, գալիք տարիներին պետական և բարեգործական միջոցների ներգրավմամբ կառավարությունը ինտենսիվ կերպով շարունակելու է գյուղական համայնքներում փողոցների սալապատման, խմելու ջրով ապահովման և մի շարք այլ ծրագրեր:

 

Հանդիպման ընթացքում պետական նախարարը լսել է նաև համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները և պատասխանել նրանց հարցերին:

 

Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանին ուղեկցում էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը: