ԼԵԶՎԱԿԸ ՊՈԿԱԾ ԶԱՆԳԻ ՆՄԱՆ. ՇՐՎԵՆԱՆՑ. կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 17. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2024 | 19:43
Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
30.04.2024 | 19:30
Երևան-Արմավիր տրանսպորտը 1 տարի է չի գործում. ինչ կապ ունի Նորագյուղցի Բոգոյի ընկերությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 19:21
ԵՄ-ին անդամակցությունն իրականություն կդառնա. Զելենսկի
30.04.2024 | 19:10
Մենք նույն իրավիճակում ենք․ Հակոբ Արշակյանը՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 19:00
Ադրբեջանը զավթել է ՀՀ-ի 250ք/կմ տարածք․ ընդդիմության լոգիկայով՝ Ալիևը կասի սա՛ է հրադադարի գիծը, դարձնենք սահման․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 18:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել «չմիջամտել Բաքվի ներքին գործերին և դադարեցնել անհիմն պահանջները»
30.04.2024 | 18:44
ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել Կոսովոյում հայկական զորախմբի ծառայությունը
30.04.2024 | 18:30
Շշկռվեք իմ կողով անցեք, քամի արեք, նոր կտենաք․ ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 18:20
Կողմնորոշվեք՝ դուք հոգևորական եք, բիզնեսմեն, թե՞ քաղաքական գործիչ․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2024 | 18:16
Բերքաբերի 900 հեկտար հողատարածքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է, այս փուլում չի վերադարձվում․ Բերքաբերի վարչական ղեկավար
30.04.2024 | 18:08
Նեթանյահուն հայտարարել է, որ, ամեն դեպքում, Ռաֆահում ռազմական գործողություն կսկսեն
30.04.2024 | 18:07
Հունգարիան արգելափակում է ՀՀ-ին ԵՄ աջակցության նախագիծը, Բերքաբերում ականազերծումն ավարտել են․ ԼՈՒՐԵՐ
30.04.2024 | 18:00
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի․ Միրզոյանը՝ Al-Jazeera-ի հետ զրույցում ՀԱՊԿ-ի անդամակցության մասին
30.04.2024 | 17:50
Ադրբեջանը պատրաստվում է մայիսից սկսել բնակեցնել հայկական Շուշին
30.04.2024 | 17:44
«Որոշել ա, որ լրագրող կարա ծեծի․ գլուխը պատին ա տվել»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

10 տարի առաջ Կառավարության որոշմամբ Շրվենանց գյուղի դպրոցը փակեց դռները սովորողների առաջ։ Դպրոցի նախկին տնօրեն Գեղանուշ Հարությունյանը ապրում է հիշողություններով. «Տասը տարի է՝ ես այս ծառուղով չեմ քայլում դպրոց գնալու համար, բայց որ պահին քայլում եմ, ես հիշում եմ իմ դպրոցը, իմ աշխատանքը, իմ աշակերտներին, իմ կոլեկտիվը»։

2007 – 2008 թթ. ուսումնական տարում Գեղանուշ Հարությունյանը Սյունիքի մարզպետարանի կրթության վարչությունից իմացել է դպրոցի մոտալուտ փակման մասին։ Պետն ասել է, որ դպրոցը փակման եզրին է, եթե տնօրենը կարող է նվազագույնը 6-7 աշակերտով համալրել, դպրոցը կշարունակի աշխատել։ Բայց Շրվենանցի դպրոցն այլևս 3 աշակերտ ուներ և դադարեց գործել։

«Եթե այսօր աշակերտ լինի դպրոցում, էլի նորից դպրոցի զանգը կհնչի, դուռը կբացվի…»,- ասում է տիկին Հարությունյանը։ Ուսումնական հաստատությունը լուծարվեց ու կցվեց Վերին Խոտանանի դպրոցին։ Գրադարանը, դպրոցի ողջ գույքը տեղափոխվեց Վերին Խոտանանի դպրոց։ Այժմ փլուզման վտանգի առաջ է կանգնել շենքը:

«10 տարվա մեջ ավերակի ա վերածվել, որովհետև ինքը չի գործում։ Դպրոցը միայն աշակերտով ա դպրոց, կառույցով չի դպրոց։ Եթե պետական ատյանները չմիջամտեն, հույս չկա, որ էս դպրոցը կգործի»,- նշում է Գեղանուշ Հարությունյանը։

Շրվենանցը Սյունիքի մարզկենտրոն Կապանից 22 կմ հյուսիս է։ 2017 թվականին խոշորացվել է Կապանի կազմում։ 1989 թվականին գյուղն ունեցել է 349 բնակիչ, այժմ՝ 69 հաշվառված բնակիչ ունի։ Շրվենանցի վարչական ղեկավար Արմինե Մանուկյանը պատմում է՝ գյուղը փոքրիկ է, բայց պատմական. «Շրվենանցի միջնակարգ դպրոցը եղել է տարածաշրջանի լուսավորության կենտրոնը։ Բոլորի համար էլ ցավալի է։ Բարձր ատյաններում միշտ բարձրացրել ենք դպրոցի հարցը, բայց քանի որ ծնելիություն չկա, էդ հիմնական պատճառով դպրոցը փակվեց։ Ինչպես ասում է մեծն բանաստեղծ Համո Սահյանը` մենք լեզվակը պոկած զանգի ենք նման։ Չենք կարող և զնգալ, և ձայն հանել»։

18-ամյա Գարեգին Գրիգորյանը Շրվենանցի դպրոցի վերջին աշակերտն է։ Սովորում է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանում՝ մարկետինգի ֆակուլտետի շուկայաբանություն բաժնում։ Ասում է՝ ամեն անգամ դպրոց մտնելիս ինքը շատ խորը ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպիսին է հիմա դպրոցը՝ քանդված, պատերը կիսախարխուլ: «Սա իմ առաջին դասարանն է, որտեղ ես առաջին անգամ ուսուցչիս ձեռքը բռնած մտա ներս և նստեցի նստարանին։ Այս գուլպան տեխնոլոգիայի դասերին էր պատրաստվում, երբ 4 դասարանով հավաքվում էինք և միասին համատեղում էինք մի ժամը։ Իմ առաջին ուսուցչուհին՝ ընկեր Մարգարյանը, ինձ սովորեցրեց մաշտոցյան այբուբենի տառերը, թվերը։ Ես այսօր ամեն ինչի հասել եմ նրա շնորհիվ», – հիշում է Գարեգինը։

Սիրելի դպրոցի փակման մասին իմացել է մորից, երբ ընտանիքով սեղանի շուրջ ընթրելիս են եղել. «Մայրս ասաց, որ պետք է տեղափոխվեմ քաղաք՝ այնտեղ ուսումս շարունակելու։ Շատ տխրեցի, քանի որ սկիզբն այստեղ է եղել։ Տեղափոխվեցի Կապանի թիվ 5 դպրոց»։

Գարեգին Գրիգորյանը մշտապես բնակվում է Երևանում։ Մի քանի շաբաթը մեկ Շրվենանց է գալիս՝ ծնողներին տեսնելու։ Ամեն անգամ ձեռքն է առնում դպրոցական ալբոմն ու ընկնում հիշողությունների գիրկը։ Շրվենանցի դպրոցի շենքը համարվում է մշակութային արժեք և պահպանվում է պետության կողմից։ Իրականության մեջ՝ շինությունն արագորեն փլուզվում է։ Պետությունը պահպանման համար միջոցներ չի հատկացնում։ Վարչական ղեկավար Արմինե Մանուկյանը պատմում է, որ 2006 թվականի քամիներից դպրոցի տանիքը ավիրվել է։ Համագյուղացիների օգնությամբ կարողացել են տանիքի թիթեղը բարեկարգել։

«Բայց խոնավությունն արդեն պատերի վրա է, հասել է հատակը։ Ես ժամանակին, որպես համայնքի ղեկավար, դիմել եմ անգամ մինչև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Գործը չի հասել դրամական օգնության, որ մենք նախաձեռնենք շենքի պահպանությունը։ Բնակչության թվի պակասի պատճառով համայնքում ծախսեր չեն կատարել»,- ասում է Արմինե Մանուկյանը։

Շրվենանցի դպրոցը հիմնվել է 1901 թվականին՝ բարերար Գասպար Տեր֊Մարգարյանի ջանքերով։ Դպրոցի հիմնադրման վրա ծախսվել է 20 000 ռուբլի։ Ծնունդով շրվենանցի Գասպար Տեր֊Մարգարյանը տարեկան 2000 ռուբլի է նվիրաբերել դպրոցին։ 1902 – 1917 թվերին դպրոց հաճախել է 400 երեխա։ Բարերարի ազգական Սերյոժա Մարգարյանը, որ ինքն էլ այս դպրոց է հաճախել 1966-1976 թվերին, պատմում է՝ Տեր֊Մարգարյանը Կապանի տարածաշրջանի 15-ից 20 գյուղերում նմանատիպ դպրոցներ է կառուցել։ Շրվենանցինը ամենից հայտնին էր. «Տենց տուն չկար, որ հարևան գյուղերից եկած մի քանի աշակերտ չապրեր։ 5-6 օրով մնում էին, կիրակի մեկնում իրենց տներ»։

Տարիներ են եղել, դպրոց հաճախել է 400 աշակերտ՝ մի քանի հերթափոխով։ Գոյության վերջին 5 տարում դպրոցում սովորողների թիվը աստիճանաբար նվազել է։ 2003-2004 թթ. ուսումնական տարում՝ 13 աշակերտ է սովորել, 2004-2005 թթ. ուստարում՝ 11 աշակերտ, 2005-2006 թթ. ուստարում՝ 9 աշակերտ, 2006-2007 թթ. ուստարում՝ 6 աշակերտ։ Գյուղում դպրոցահասակ երեխաներ չկան և հնարավոր չէ դպրոցի վերաբացումը։ Շրվենանցի վարչական ղեկավարը շեշտում է՝ դպրոցի շենքի վերականգնումն այսօր զուտ մշակութային նշանակություն ունի: Շենքը կարող է ծառայել իբրև թանգարան։