Մոսկվա մեկնող Սերբիայի նախագահի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Մոսկվա ուղևորվող Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ արտակարգ վայրէջքի պատճառը Ուկրաինայում պատերազմն ու Ռուսաստանի օդային տարածքում ռազմական գործողություններն են։

Միաժամանակ, ՏԱՍՍ-ը, իր աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ Սերբիայի նախագահի ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ վառելիքով լիցքավորվելու  համար։

«Բաքվում վայրէջքը պլանավորված էր։ Այն անհրաժեշտ էր ինքնաթիռը վառելիքով լիցքավորելու համար»,- գրում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Վուչիչի ինքնաթիռը Բաքվից արդեն մեկնել է Մոսկվա։ Սերբիայի նախագահը Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել՝ մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լատվիայի և Լիտվայի իշխանությունները թույլ չեն տվել, որ Սերբիայի նախագահի ինքնաթիռն անցնի իրենց երկրների օդային տարածքով։ Ըստ լրատվամիջոցների՝ Լատվիայի իշխանությունները արգելքը բացատրել են «թռիչքի նպատակի քաղաքական զգայունությամբ», մինչդեռ Լիտվան հրաժարվել է «տեխնիկական և դիվանագիտական ​​զգայունության» պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի