Փաշինյանը հաստատեց. մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանից առաջ լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց հենց ինքը՝ վարչապետը։

«Այո՛, այո՛, գնալու եմ»,- կարճ արձագանքեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մինչև այս պահը վարչապետի աշխատակազմից չէին հաստատում Փաշինյանի Մոսկվա մեկնելու մասին լուրը։

Ավելի վաղ այս հարցով Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հետաքրքրվելով, թե հաշվի առնելով ԵՄ զգուշացումները՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի միջոցառումներին, թե՝ ոչ։ Մեր գրավոր հարցումը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերահասցեագրել էր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Երբ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է մեր հարցման պատասխանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նախ զարմացել էր, որ հարցումն իրենց է հասցեագրվել, հետո էլ ասփլ, թե արձակուրդում է և որևէ տեղեկություն չունի հայտնելու։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։ Նշենք, որ Հայաստանը թեև ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ավելի վաղ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլի փոխանցմամբ՝ «Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին»։ Մարտին էլ վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, առանց հստակեցնելու՝ արդյոք, առհասարակ, Փաշինյանի Մոսկվա այց նախատեսված է, թե՝ ոչ։ Հավելենք նաև, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել Մոսկվա և չէր մասնակցել Հաղթանակի շքերթին։ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի տոնակատարություններին մասնակցել էր 2023 թվականի մայիսի 9-ին։