Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը խստորեն դատապարտել է Ռուսիո պատրիարքի կողմից Մեհրիբան Ալիևային շքանշանով պարգևատրելը

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային շքանշան հանձնելը։

«Եկեղեցական աբսուրդի գրոտեսկային դրսևորմամբ՝ Ռուս ուղղափառ եկեղեցին Ադրբեջանի առաջին տիկնոջը շնորհել է Սուրբ Օլգայի շքանշանը: Այս պատիվը, որը շնորհվում է «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման և միջմշակութային ու միջկրոնական երկխոսության խթանման գործում նրա ներդրման համար», ավանդաբար նախատեսված է քրիստոնեական առաքինությունները մարմնավորողների համար, և այժմ խաթարում է Ռուս ուղղափառ եկեղեցու հեղինակությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իլհամ Ալիևի բռնապետական ​​​​կառավարման ներքո Ադրբեջանը կազմակերպել է Արցախում հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու համակարգված արշավ: Շուշիում և այլուր մի քանի եկեղեցիներ ավերվել կամ վերափոխվել են մզկիթների՝ ջնջելով դարավոր հայկական ներկայությունը:

«Մենք խստորեն դատապարտում ենք Պատրիարք Կիրիլի որոշումը՝ շնորհելու այս պատիվը, և կարծում ենք, որ դա Ռուս ուղղափառ Եկեղեցու պատմական սկզբունքներից կտրուկ շեղում է: Այս գործողությունները ենթադրում են նրա համերաշխությունը նրանց հետ, որոնք կիրառում են մշակութային և կրոնական ոչնչացում միջազգային ասպարեզում: Մենք Պատրիարք Կիրիլի այս քայլը մեկնաբանում ենք որպես Հայ Առաքելական եկեղեցուց գրեթե թշնամական, հրապարակային օտարացում»,- ընդգծում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը։

Հայտարարությունում նշվում է նաև՝ ցնցված են այն հանգամանքից, որ Ադրբեջանի բռնապետը, որի բազմակի գործողությունները բացահայտել են նրա մտադրությունը՝ վերացնելու հայկական ներկայությունը Արցախից, այժմ անուղղակիորեն պատվի է արժանանում իր ամենամտերիմ քաղաքական և անձնական դաշնակից՝ առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պարգևատրման միջոցով։

«Մենք այս ժեստը մեկնաբանում ենք ոչ թե որպես չեզոք գործողություն, այլ որպես հայ քրիստոնեության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության արշավին լուռ հավանություն։ Մենք հստակորեն պնդում ենք, որ ադրբեջանական ռեժիմը հիմնարար կերպով ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցին որպես տարածաշրջանում իր կողմից ստեղծված պատմությանը սպառնացող սպառնալիք։ Մշակութային ոչնչացմանը մեղսակից քաղաքական գործիչներին եկեղեցական պատիվների ցավալիորեն բեմադրված շնորհումը և կեղծված, փոխադարձ համաձայնությամբ կազմակերպված ակադեմիական կոնֆերանսները բացահայտում են Ալիևի ռեժիմի նենգ հաշվարկը՝ համակարգված արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու զորությունը, փառքը և սրբազան հեղինակությունը նվազեցնելուն՝ նույնիսկ և հատկապես Ռուս ուղղափառ Եկեղեցու նման հաստատության ամենաբարձր մակարդակներ ներթափանցելու հաշվին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Բաքվում ընդունել էին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Վերջինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել էր Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով՝ «հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար»։ Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի