Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։
Գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» երկխաղյա դիմակայությունում կմրցի Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Երևանի «Ուրարտուն» ու Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկը»։
«Անդրանիկը» և «Արարատ-Արմենիան» առաջին խաղերը կանցկացնեն սեփական խաղադաշտում։ Հանդիպումների օրերը հայտնի կդառնան առաջիկայում։