Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին և երկու այլ զինվորական ղեկավարների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Այս տեղեկությունհը Axios-ին հաստատել են պաշտպանության ոլորտի երկու պաշտոնյաներ։

Ջորջը բանակի ամենաբարձրաստիճան գեներալն է և պաշտոնանկ է արվում Իրանի պատերազմի ժամանակ։ Axios-ը չի կարողացել պարզել նրա պաշտոնանկության պատճառները, որոնց մասին առաջին անգամ հայտնել էր CBS-ը։ Գեներալ Դեյվիդ Հոդնը և գեներալ-մայոր Ուիլյամ Գրին կրտսերը ազատվել են իրենց պաշտոններից, հինգշաբթի երեկոյան հաստատել է պաշտպանության նախարարության պաշտոնյան։

Ջորջը իր կարիերան սկսել է որպես հետևակային սպա և մասնակցել է «Անապատի վահան» և «Անապատի փոթորիկ» գործողություններին։ Նա նախկինում ծառայել է որպես բանակի շտաբի պետի տեղակալ։ Հոդնին ծառայել է որպես բանակի վերափոխման և վարժանքների հրամանատար, իսկ Գրինը ղեկավարել է հոգևորականների կորպուսը։

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հինգշաբթի կեսօրին X գրառման մեջ հաստատել է Ջորջի պաշտոնանկության լուրը՝ մաղթելով նրան հաջողություններ թոշակի անցնելու կապակցությամբ։

Նշվում է, որ գեներալ Քրիստոֆեր Լանևը, որը նախկինում Հեգսեթի օգնականն էր, կծառայի որպես բանակի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի