Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Փետրվարից ի վեր Ադրբեջանում ճնշումներն ուժեղացել են բանտարկված քաղաքացիական հասարակության անդամների, լրագրողների, քաղաքական գործիչների և գիտնականների նկատմամբ: Արտասահմանում ակտիվիստների շրջանում բազմաթիվ ենթադրություններ են եղել այն մասին, թե ինչու է այս ճնշումն այժմ ուժեղանում, գրում է OC Media-ն։

Փետրվարի վերջից սկսած՝ Meydan TV-ի բանտարկված լրագրողներ Այթաջ Ահմադովան (Թափդիգ), Այսել Ումուդովան և Խայալա Աղաևան բողոքել են Բաքվի նախնական կալանքի կենտրոնում դաժան վերաբերմունքի և հոգեբանական բռնության մասին։

Ավելի ուշ լրագրողները հրաժարվել են կենտրոնի այցելությունների սենյակում նոր կառուցված ապակե միջնորմի հետևում հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ՝ դա համարելով իրենց նկատմամբ ճնշման ևս մեկ դրսևորում։

Ավելի ուշ հրապարակվել է տեղեկություն, որ կալանավորված ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Զամին Սալաևը տեղափոխվել է N11 հիմնարկի մեկուսացված խցիկ։ Սալաևի ընտանիքի խոսքով՝ «հրամանը եկել է ինչ-որ տեղից»՝ բանտից դուրս։

Մարտի սկզբին Բաքվում ձերբակալվել են «Մուսուլմանական միասնության շարժման» երկու անդամներ՝ Սամիր Բաբաևը և Ալիքրամ Նամազովը։ Հետագայում սոցիալական ցանցերում տարածվել է Բաբաևի ձայնագրությունը, որտեղ նա պատմում է, թե ինչպես են իրեն խոշտանգել ձերբակալության և նախնական կալանքի կենտրոն տեղափոխելու ընթացքում։

Վերջերս՝ մարտի 25-ին, բանտարկված խաղաղության ակտիվիստ և OC Media-ի աշխատակից Բահրուզ Սամադովը հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել բանտում իր ծանր պայմաններին՝ մանրամասնելով, թե ինչպես է ենթարկվել հոգեբանական բռնության և մեկուսացման։

Մարտի 30-ին Ֆարիդա Բայդամիրլին՝ բանտարկված նախկին պատգամավոր Նազիմ Բայդամիրլիի կինը, սոցիալական ցանցերում դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով իր ամուսնուն տեղափոխել տնային կալանքի տակ։

Նազիմ Բայդամիրլին սկզբում ձերբակալվել է 2023 թվականի հուլիսին, ապա դատապարտվել ութ տարվա ազատազրկման՝ շորթման մեղադրանքով։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։

Ըստ նրա կնոջ՝ Ֆարիդայի, ամուսնու առողջական վիճակը բանտում շարունակաբար վատթարանում է։

«Մենք՝ Բայդամիրլի ընտանիքը, այս երկրում ոչ մեկին մեր թշնամին չենք համարում, բայց մեր թշնամիները, որոնց անունները մենք չգիտենք, մեր կյանքը դժոխք են դարձրել։ Նազիմ Բայդամիրլին ներկայումս գտնվում է ուղղիչ հիմնարկում՝ լուրջ առողջական խնդիրներով։ Նրան անհրաժեշտ է տեղափոխել ավելի լավ հագեցած բժշկական հաստատություն և ապահովել համապարփակ բուժում»,- նշել է նա։

Այս դեպքերի ֆոնին մարդու իրավունքների ակտիվիստ Գիյաս Իբրահիմը ենթադրում է, որ ճնշումների աճը կարող է նշան լինել, որ իշխանությունները մոտ ապագայում կարող են ազատ արձակել «քաղաքական պատճառներով ձերբակալվածներից» մի քանիսին։

«Ես նաև անձնական փորձից գիտեմ, որ նման համակարգված ճնշումներ տեղի են ունենում, երբ օրակարգում նման ծրագիր է։ Եթե հիշում եք, 2019 թվականին Մեհման Հուսեյնովի դեմ քրեական գործի վերաբացման հետ կապված իրադարձությունների շղթայի վերջում առաջինը ազատ արձակվեց Հուսեյնովը, որին հաջորդեցին մյուս քաղբանտարկյալները»,- գրել է Իբրահիմը սոցիալական ցանցերում։

Իբրահիմի խոսքով՝ նման քայլերի պատճառը լիովին պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների հնարավոր ազատ արձակման հետ, ինչպես նաև իշխանությունների՝ քննադատությունը սահմանափակելու նպատակների հետ։

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ճնշումների աճը համարում դրական զարգացումների նախանշան։

«Մոտ ապագայում ոչ ոք բանտից ազատ չի արձակվի։ Նրանցից ոչ մեկը»,- OC Media-ին ասել է իրավապաշտպան, ակտիվիստ Հիլալ Մամեդովը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի