Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
Քաղաքականություն
02.04.2026 | 15:05
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: