«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

«Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և անասնապահական արտադրանքի վերաբերյալ մի քանի տարի առաջ առաջացած բողոքները շարունակվում են։ Այս խնդրի լուծումը կարող է լինել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը կապահովի արտադրանքի հետագծելիությունը»,- հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, գրում է Ինտերֆաքսը։

«Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը ենթադրում են, որ դրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Մենք այս հարցին անդրադարձել ենք և՛ 2024, և՛ 2023 թվականներին», – ասել է Դանկվերտը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ առաջին հերթին, խոսում են ապրանքների մատակարարումների «անտրամաբանական աճի» մասին, որը ԵՏՄ-ի շրջանակներում շուկա մուտք գործելու պարզեցված ռեժիմի հետևանք է։ «Օրինակ, երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների առաքումները 36 միլիոնից ավելացրել է մինչև ավելի քան 100 միլիոնի։ Աճ է գրանցվել նաև այլ ապրանքների առաքումների մեջ։ Մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումները տեղափոխել սահմանին ավելի մոտ»,- ասել է նա։

«Մենք այս հարցերը բավականին երկար ժամանակ կարգավորում ենք և տեսնում ենք իսկապես մեծ թվով կարանտինային ապրանքներ. Հայաստանից հայտնաբերվում է ավելի քան 900 կարանտինային ապրանք, ինչը զգալիորեն բարդացնում է մեր աշխատանքը: Օրինակ, մենք պետք է դրանք ախտահանենք: Մենք պետք է հավաստագրենք արտադրական վայրերը գույնի հիման վրա, և մենք փորձել ենք տեսաստուգումներ»։

Ըստ նրա՝ այս ամենը հանգեցրել է Հայաստանից առաքումների նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը։

Դանկվերտը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է ԵՏՄ-ի շրջանակներում անվտանգության վերահսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ։

«Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս մեզ արագ հետևել մատակարարվող ապրանքներին  և արդյունավետ գործել», – ասել նա՝ նշելով, որ համագործակցության շրջանակներում «դա դեռևս չի ստացվում»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի