Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները

Լուրեր

27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
Բոլորը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 6-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մայքլ Ջորդանը պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկն է։

Sportico-ի տվյալների համաձայն՝ ամերիկացի լեգենդար բասկետբոլիստը մինչև օրս վաստակել է 4,5 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսն է, իսկ եռյակը եզրափակում է ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին հայտնվել է 5-րդ տեղում։

Ցուցակում ընդգրկվել է 50 մարզիկ, նրանց ընդհանուր եկամուտը կազմել է 56,2 միլիարդ դոլար։

Ամենաշատ գումար վաստակած մարզիկները պատմության մեջ

  1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ) – 4,5 միլիարդ դոլար
  2. Թայգեր Վուդս (գոլֆ) – 2,88 միլիարդ դոլար
  3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 2,52 միլիարդ դոլար
  4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 2,03 միլիարդ դոլար
  5. Լիոնել Մեսի (ֆուտբոլ) – 1,99 միլիարդ դոլար
  6. Առնոլդ Փալմեր (գոլֆ) – 1,85 միլիարդ դոլար
  7. Ջեք Նիքլաուս (գոլֆ) – 1,83 միլիարդ դոլար
  8. Դևիդ Բեքհեմ (ֆուտբոլ) – 1,68 միլիարդ դոլար
  9. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 1,67 միլիարդ դոլար
  10. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ) – 1,57 միլիարդ դոլար