Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ, ու դրա արդյունքներով նախատեսվում է Ազգային ժողովի հայտարարություն ընդունել։

Լսումները վարող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ դիմել են բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Լսումներին մասնակից եկեղեցականներ չկային, Մայր Աթոռից նամակ են ուղարկել, որն էլ ընթերցեց վարողը․

«Ողջունում ենք սույն նախաձեռնությունը, որը միտված է գնահատելու պետության կյանքում Առաքելական մեր Սուրբ եկեղեցու դերակատարությունը և ընդգծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում իշխանությունների կողմից եկեղեցու ներքին ինքնավարությանը չմիջամտելու անհրաժեշտությունը։ Ցավում ենք, որ Ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողությունների պատճառով հնարավոր չպիտի լինի եկեղեցականի մասնակցությունը հրավիրված լսումներին։ Առ Աստված աղոթքով մաղթում ենք ձեզ քաջառողջություն, գործոց հաջողություններ և ամենայն բարիք»։

Մամիջանյանի խոսքով՝ իսկապես խորհրդանշական է, որ քրիստոնեական տոնածիսական կյանքի կարևորագույն ժամանակաշրջաններից մեկի ժամանակ, Սուրբ Զատիկին նախորդող Ավագ շաբաթվա ընթացքում, և իրենք հարկադրված են կազմակերպել այս քննարկումը, այս լսումները, պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցու իրավունքը՝ իրականացնելու, կազմակերպելու հենց այդ ծիսակարգերը։

Մանրամասները՝ տեսանյութում։