Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ-ի անդամներից, հետաքրքրված են ռուսական երկաթուղիներով, միայն Հայաստանն  է հարցականի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ինչ վերաբերում է հայկական մտահոգություններին ռուսական ընկերության ներկայության և այն մտքին, թե նրա հետ ոչ ոք չի համագործակցի, կարելի է ասել հետևյալը․նախկին ԽՍՀՄ տարածքում երկաթուղային գծերի լայնությունը միասնական է՝ 1520 մմ։ Ռուս երկաթուղայինները բարձր մասնագիտական հեղինակություն ունեն, իսկ միասնական գծի առկայությունը պայմանավորում է սերտ համագործակցության անհրաժեշտություն, որը, որպես կանոն, քաղաքականությունից դուրս է և կրում է զուտ տեխնիկական բնույթ։ Ի վերջո, գնացքը չի կարող շրջանցել գիծը։ Մեր բոլոր հարևանները, որոնցից ոմանք նույնիսկ Եվրամիության անդամ են, շահագրգռված են ռուսական երկաթուղային ցանցի օգտագործմամբ և «Ռուսական երկաթուղիներ»ԲԲԸ-ի հետ համագործակցությամբ, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակությունը», – նշել է նա։

«Երկաթուղայինները միմյանց միջև պահպանում են սերտ կապեր, կարողանում են արագ պայմանավորվել և կառուցել նոր երթուղիներ։ Դրա մեջ, ի դեպ, վերջերս կարողացան համոզվել նաև Երևանում, երբ 2025 թվականի վերջում Ադրբեջանը թույլատրեց բեռների տեղափոխումը Հայաստան իր տարածքով», — հավելել է Օվերչուկը։

Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանին, որը տարածաշրջանում խոշորագույն բեռնափոխադրողն է, Հայաստանի ղեկավարությունը հայտնել է «նրա ներկայության անցանկալիության» մասին հանրապետությունում։ «Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր՝ մենք օրինական հարցեր ունենք երկաթուղու հզորության և այս երկու կարճ հատվածներում ներդրումների եկամտաբերության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի: Համոզված եմ, որ նույն հարցերը կտա նաև ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կցանկանա տեսնել Ռուսաստանի փոխարեն։ Առնվազն մեզ այդ հարցերն արդեն տալիս են մեզ բարեկամ երկրները, որոնց Հայաստանն առաջարկում է վաճառել այս կոնցեսիան։ Իսկ բարեկամներից մենք մեր կասկածները չենք թաքցնում», — ընդգծել է նա։

Օվերչուկը հայտարարել է, թե Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն) երրորդ կողմին վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում «ընդունված է դատել գործերով, այլ ոչ թե խոսքերով, և այդ գործերը ցույց են տալիս, որ սկզբում նրանք խլել են մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքները, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղու կոնցեսիայի հարցը»։ ​​«Ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան», – հարցրել է նա։

Իր հարցազրույցում Օվերչուկը նաև հայտարարել է, թե Մոսկվան տեսնում է՝ Հայաստանին պատրաստում են  ԵՄ-ին անդամակցելուն, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։

«Այն, ինչ մենք տեսնում ենք երկաթուղու կոնցեսիայի հետ կապված, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հայտարարված Եվրամիության հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի», – հայտարարել է Օվերչուկն  ու ընդգծել «արդյոք հայերը ցանկանո՞ւմ են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական դաշինքի մաս, դա հայերի գործն  է»։

«Մեզ համար ակնհայտ է, որ նրանց պատրաստում են դրան, ինչպես նաև ակնհայտ են նման զարգացման երկարաժամկետ, ծանր հետևանքները», – հայտարարել է  Ռուսաստանի փոխվարչապետը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի