Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Wrestling) լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 18-ին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ֆիլադելֆիայում կայանալիք RAF 08 մրցաշարում հայ մարտիկն ուժերը կչափի ամերիկացի Յուրայա Ֆայբերի հետ։ Մարտիկներն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցեն միջին քաշային կարգում (79 կգ)։

46-ամյա Ֆայբերը խառը մենամարտերում հանդես է եկել 2003-2019 թվականներին, տարել է 35 հաղթանակ ու կրել 11 պարտություն։ Նա եղել է UFC-ի տիտղոսի հավակնորդ, բայց չորս անգամ պարտվել է չեմպիոնական մենամարտերում։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Այնուհետև նա մարտին երկու անգամ հաղթել էր ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասին (5։3, 9։3)։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Հայաստանի ներկայացուցիչը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 8-ին բրազիլական Սան Պաուլուում կայանալիք Hype FC լիգայում՝ գրեփլինգի կանոներով մրցելով ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։