Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Ռուսական ընկերությունների՝ Հայաստանում ներկայության անցանկալիության մասին քննարկումները հարցեր կառաջացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի գործունեության վերաբերյալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել  Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, կմնա որպես սեփական տնտեսության կարիքները սպասարկող երթուղի, որի իրական հեռանկարները կապված են ԵՏՄ-ի հետ։ Մեր շահն  է ավելացնել առևտուրը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Սակայն, եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, փոխադարձության սկզբունքի հիման վրա, արդարացի է հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել և գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ կարող են հայկական ընկերություններն ու ձեռնարկատերերը գործել և գումար վաստակել Ռուսաստանում»,- նշել է նա։

Օվերչուկը նշում է, թե արտաքին տնտեսական հարաբերությունները «երկկողմանի փողոց» են։ «Առանց փոխադարձ առևտրի բեռնափոխադրում չկա, և դրանից կախված է նաև հայկական երկաթուղու թողունակությունը։ Ռուսաստանում բիզնեսով զբաղվող հայկական բիզնեսները պետք է ուշադրություն դարձնեն դրան։ Ի վերջո, մենք կարծում ենք, որ հենց սա է այն համատեքստը, որում դրվում է հարցը, և սա պետք է բաց քննարկվի», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա նաև նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական բիզնեսը սպառնալիքի տակ չէ, սակայն Օվերչուկի  պնդմամբ, «փաստերը հակառակն են խոսում»:

«Անցյալ ամռանը մենք ուղիղ հարցրեցինք ՀՀ վարչապետին Հայաստանում ռուս ներդրողների հեռանկարների մասին: Նա ուղիղ պատասխանեց մեր ուղիղ հարցին. ռուսական բիզնեսը Հայաստանում վտանգված չէ: Փաստերը, սակայն, հակառակն են խոսում: Մենք տեսնում ենք, որ մեզ ասում են մեկ բան, բայց իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան: Նախ, խախտվել են էլեկտրաէներգիայի ձեռքբերման և մանրածախ առևտրի ոլորտում շահագրգռված ռուս գործարարի սեփականության իրավունքները, իսկ հիմա ռուսական պետական ​​ընկերությանը առաջարկվել վաճառել կոնցեսիան»,- ասել է նա։

Օվերչուկի կարծիքով՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ և դուրս բերել ռուսական բիզնեսը երկրից։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն անցյալ տարի ընդունեց հռչակագրային օրենք՝ Եվրամիությանը միանալու իր ցանկության վերաբերյալ, և ջանքեր են գործադրվում ԵՄ չափանիշներին անցնելու համար: Մենք չենք կարող անտեսել երկրի ղեկավարների բազմաթիվ հայտարարությունները՝ Եվրամիությանը միանալու իրենց ցանկության մասին: Մեզ համար այս շրջանակներում են տեղավորվում թե՛ ռուս գործարարի ունեցվածքի բռնագրավումը, թե՛ երկաթուղու կոնցեսիայի առաջարկվող վաճառքը», – նշել է  Ռուսաստանի փոխվարչապետը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի