«Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». Փաշինյանն արձագանքել է Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքականությանը և հակադարձել ՀԱՊԿ-ի թեմայով Վլադիմիր Պուտինի պնդումներին։

«Ես հանրային հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ
Ադրբեջանը 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ սա բավականին ամուր հիմք է հետագա խաղաղության համար։ Ես, իհարկե, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ այն աջակցության համար, որը միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում»։
Նա արձագանքել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Պուտինի արած հայտարարությանը։ «Մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարային այդ մասին ասել է»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասով խնդիրները ևս ՀՀ-ն չի թաքցրել։ «Եվ մենք երբեք չենք թաքցրել նաև մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, քանի որ 2022 թվականին մենք ունեինք կոնկրետ իրավիճակ, և ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց դրանք չաշխատեցին։ Եվ սա, իհարկե, հանգեցրեց… հանգեցրեց այն իրավիճակին, որն ունենք ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում», – հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հիմա չի  մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
«Մենք մինչև չենք կարող բացատրել մեր ժողովրդին, քաղաքացիներին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց՝ չնայած պարտավորություններին», – ասել է Նիկոլ Փաշինյանը։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի