Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կանցկացվի տեխնիկայի և սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսը՝ LEASING EXPO 2026-ը։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ցուցահանդեսը տարեցտարի ընդլայնում է թե՛ մասնակիցների, թե՛ ներկայացվող ոլորտների շրջանակը։

«Ամեն տարի ավելի մեծ թվով մատակարարներ, տրանսպորտային միջոցներ ներկայացնող ընկերություններ և ֆինանսաբանկային կառույցներ են միանում ցուցահանդեսին։ Բացի այդ, վերջին չորս տարիների ընթացքում լիզինգի հանդեպ ընկալումները, հանրային մոտեցումներն ու նաև գործիքի կիրառելիությունը ավելի է մոտեցել հասարակության ավելի լայն շերտերին»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը։

Մասշտաբային ցուցահանդեսին այս տարի ներկայացված է լինելու ավելի քան 50 կազմակերպություն՝ շինարարական, գյուղատնտեսական, արտադրական, գինեգործական, ինչպես նաև սառնարանային տնտեսության ոլորտներից։ Վերջին երկու բնագավառներն առաջին անգամ են ընդգրկվել ցուցահանդեսում։

Էքսպոյին մասնակից լիզինգի մատակարարների քանակն այս տարի աճել է շուրջ 17%-ով։ Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին գործում է լիզինգային 18 ֆինանսական կառույց, որոնցից 14-ը Լիզինգատուների ասոցիացիայի անդամ են։ Բացի այս, աճել է նաև ցուցահանդեսի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը․ LEASING EXPO-ին կմասնակցեն հյուրեր Ղազախստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ պետական աջակցության ծրագրերը հնարավորություն են տալիս բիզնեսին օգտվել 0-ից մինչև 4% ֆինանսավորումից ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լիզինգային պորտֆելն աճել է շուրջ 30%-ով, գործարքների քանակը՝ 47%-ով։ 

«Պետությունն իր վրա է վերցրել ֆինանսական բեռի գրեթե չորս հինգերորդը լիզինգային ցանկացած գործարքի իրականացման ընթացքում»,- նշում է Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։

Սրանից էլ բխում է էքսպոյի այս տարվա կարգախոսը՝ «0-ից 4% ֆինանսավորում ստանալը հեշտ է»։ Այս տարի մարզերից գրանցված այցելուների թիվը 27 տոկոս է` նախորդ տարվա 21 տոկոսի փոխարեն։

Ցուցահանդեսին կներկայացվի տրանսպորտային միջոցների ավելի քան 70 բրենդ, ներառյալ՝ էլեկտրամոբիլներ, բեռնատար և մարդատար մեքենաներ։ Միացել է նաև նոր գլխավոր հովանավոր՝ Rox Motor ընկերությունը, որը կներկայացնի Rox 01 և Rox Adamas մոդելները։

«Leasing EXPO-ում ունենալու ենք առանձին տաղավար, որտեղ ներկայացվելու են մի շարք մոդելներ՝ սկսած փոքր Bingo մոդելից մինչև մարդատար բեռնատար մոդելներ, որոնք նախատեսված են թե՛ բիզնեսի և թե՛ ընտանեկան օգտագործման համար: Լինելու են լիզինգային և վարկային հատուկ առաջարկներ միայն այդ երեք օրերի համար նախատեսված»,- ընդգծում է Rox Armenia ընկերության տնօրեն Գրիգոր Հարոյանը։

Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսը ոչ միայն գործարքների հարթակ է, այլև բիզնես գաղափարների ձևավորման միջավայր։ Այն B2B ձևաչափ ունի և հիմնականում ուղղված է գործարար համայնքին, սակայն բաց է բոլոր հետաքրքրվողների համար։ Էքսպոյին մասնակից բոլոր ընկերությունները ներկայացնելու են բացառապես հատուկ լիզինգային առաջարկներ, որոնք գործելու են միայն ցուցահանդեսի երեք օրերին՝ ընդգծում է Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը։

Սա կազմակերպիչ Big Projects ընկերության հոբելյանական՝ 20-րդ ցուցահանդեսն է։ Մուտքն անվճար է, բայց գրանցումը՝ պարտադիր։ Ցուցահանդեսի համակազմակերպիչը Լիզինգատուների ասոցիացիան է, գլխավոր հովանավորներն են Rox Armenia-ն և Premium Machinery Armenia-ն։ Հովանավորներն են JMC Armenia-ն և  Armenian Leasing Company-ն, հիմնական գործընկերը Acba Leasing-ն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան