Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին՝ որպես տարածաշրջանում պատերազմի «հիմնական պատասխանատու կողմ»՝ հայտարարելով, որ «թափված արյան յուրաքանչյուր կաթիլը ծառայում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական գոյատևման երկարաձգմանը»։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան «վճռական է՝ հեռու մնալ այս կրակից»։

«Այս անօրինական պատերազմի համար, որը ոչ միայն մեր տարածաշրջանը վերածել է այրվող վայրի, այլև տնտեսական բեռ է դրել ամբողջ մարդկության ուսերին, հիմնական պատասխանատուն Իսրայելի կառավարությունն է։ Չպետք է մոռանալ, որ այս պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը կլինի փրկարար օղակ, որը կերկարացնի Նեթանյահուի քաղաքական կյանքը»,- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  խորհրդարանական խմբակցության նիստում ասել է Էրդողանը։

Նա հաստատել է, որ Թուրքիայի արտգործնախարարը մասնակցել է Իսլամաբադում Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քառակողմ հանդիպմանը, որի ընթացքում բարձրաձայնել է իր մտահոգությունները և քննարկել պատերազմը դադարեցնելու համատեղ քայլերը։ Էրդողանն ասել է, որ Անկարայի դիրքորոշումը հստակ է՝ «արյունահոսությունը պետք է դադարի, զենքերը պետք է լռեն, և եթե կա հույս, որ խնդիրները կարող են լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով, պետք է հետապնդել այն»։

Էրդողանը շեշտել է, որ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների դեմ ուղղված պատասխան հարվածները տարածաշրջանային ներքին հակամարտություններ են առաջացնում:

«Ակնհայտ է, որ Իրանի հետ պատերազմը չի ծառայում համաշխարհային խաղաղության տեսլականին, ընդհակառակը, այն վտանգի տակ է դնում այդ տեսլականը։ Մարդկության համար այս թակարդից դուրս գալու ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն է։ Մեր ցանկությունն է, որ խաղաղությունը գերիշխի, նախքան ավելի շատ արյուն թափվի: Մենք կպայքարենք դրա համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի