Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ նախընտրում է կատարել իր պարտականությունները որպես Երևանի ավագանու անդամ մինչև իր մանդատի ավարտը։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև պատգամավորի մանդատն ավելի գրավիչ է և ավելի մեծ հնարավորություններ է տալիս, այդ թվում՝ Երևանի խնդիրները լուծելու համար, այնուամենայնիվ, որոշել է չառաջադրվել։

Անդրադառնալով ներկայիս քաղաքական մթնոլորտին, որը հաճախ նմանվում է շոուի, Աբգարյանը նշեց, որ սա միայն հայաստանյան միտում չէ։ Նրա խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ բովանդակային քննարկումները հետին պլան են մղվել։ «Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ լայքերը և դիտումները դարձել են ավելի կարևոր, քան բովանդակությունը և իրական մարդկանց խնդիրները»,- ասաց նա։

Աբգարյանը քննադատեց քաղաքական դաշտի անձնավորված լինելը, որտեղ ամեն ինչ կենտրոնացած է անձերի, այլ ոչ թե գաղափարախոսությունների շուրջ։ «Մեզ մոտ ամեն ինչ անձնավորված է։ Մեզ մոտ կուսակցություններն էլ անձերի շուրջ են ձևավորվում, և այդ անձի համար պատրաստ են մարդիկ ֆանատ դառնալ։ Սխալ է դա։ Ես ինքս դեմ եմ անձապաշտությանը, դա շատ վատ է պետության համար»։

Ըստ Աբգարյանի՝ Հայաստանում առկա է «սարսափելի պառակտում»։ Նրա կարծիքով ներկայիս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն՝ որպես օրինակ բերելով Հայկ Մարությանին և Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից ապօրինի զրկելու դեպքը։ «Ցավոք, ցանկացած տիպի այլակարծություն չի հանդուրժվում։ Երբ ասում են՝ ժողովրդավարություն, ես ասում եմ՝ դուք ծաղրո՞ւմ եք»։

Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերի համար այսօր գլխավոր օրակարգը պետք է լինի ոչ թե այլ խոստումները, այլ 44-օրյա պատերազմի պատճառների և հետևանքների անկողմնակալ հետաքննությունը։

«Ինձ համար 2020 թվականից կա մի նպատակ. ես ուզում եմ, որ իշխանության գա ուժ, որը, ի վերջո, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է եղել։ Այս իշխանությունը կատարեց հետաքննություն, բայց մենք գիտենք, որ դա չի հանրայնացվել։ Չի կարող պատերազմը վարած ուժը կատարել անկողմնակալ հետաքննություն իր իսկ ընդունած որոշումների վերաբերյալ»։

Աբգարյանը անվստահությամբ է խոսում  նաև նախկին իշխանությունների  մասին՝ նշելով, որ այսօրվա ընդդիմությունը նույնպես ունի իր «ճշմարտությունը» և չի կարող լինել օբյեկտիվ։

Խոսելով Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցության և նրա վարած քարոզարշավի մասին, Աբգարյանը նշեց, որ Մարությանի հումորային ոճը թույլ է տալիս լսելի դառնալ՝ առանց ավելացնելու ընդհանուր ագրեսիան։ Սակայն նա իրատեսական չի համարում, որ Մարությանը կարող է դառնալ վարչապետ։  

Ըստ նրա՝ Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի կոալիցիոն կառավարությունը, որտեղ կգործեն ներքին հակակշռող մեխանիզմներ։  

Աբգարյանը նաև քննադատեց հեղափոխական թևի մյուս ուժերին, որոնք, համախմբվելու փոխարեն, ըստ նրա, պառակտեցին դաշտը և անհիմն մեղադրանքներով հանդես եկան իրենց թիմի դեմ։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան