Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն արտակարգ հայտարարություն է արել, որը միաժամանակ հեռարձակվել է խոշոր հեռուստատեսային և ռադիո ցանցերով՝ նախազգուշացնելով Իրանի պատերազմի հետևանքով ամիսներ շարունակվող տնտեսական ցնցումների մասին և կոչ անելով քաղաքացիներին, հնարավորության դեպքում, օգտվել հասարակական տրանսպորտից, գրում է DW-ն։

«Ես հասկանում եմ, որ հիմա դժվար է դրական լինել։ Մերձավոր Արևելքում պատերազմը բենզինի և դիզելային վառելիքի գների՝ պատմության մեջ ամենամեծ թռիչքն է առաջացրել։ Ավստրալիան այս պատերազմի ակտիվ մասնակից չէ, սակայն բոլոր ավստրալիացիները դրա պատճառով ավելի բարձր գներ են վճարում»,- ասում է նա։

Չնայած ռեսուրսներով հարուստ Ավստրալիան հանքարդյունաբերական գերտերություն է և հանքանյութերի, այդ թվում՝ ածխի խոշոր արտահանող, այն ներմուծում է իր վառելիքի շուրջ 90%-ը։

Հորմուզի նեղուցի փակման հետևանքով բենզալցակայաններում վառելիքի պակաս է նկատվում, ինչը ստիպել է կառավարությանը չորեքշաբթի օրվանից կրճատել վառելիքի հարկերը՝ փորձելով զսպել փետրվարից ի վեր մեկ երրորդից ավելի բարձրացած գները։

Դիզելային վառելիքի գները հատկապես բարձր են, ինչը զգալի խնդիրներ է ստեղծում գյուղատնտեսական ոլորտի համար այս ընդարձակ երկրում, որը հայտնի է իր հսկայական ֆերմաներով։

«Եթե ճանապարհ եք ընկնում, մի օգտագործեք ավելի շատ վառելիք, քան ձեզ անհրաժեշտ է, պարզապես լիցքավորեք այն, ինչպես սովորաբար կանեիք։ Մտածեք ձեր համայնքի, կարևորագույն ոլորտներում աշխատողների մասին։ Եվ առաջիկա շաբաթների ընթացքում, եթե կարող եք աշխատանքի ավտոբուսով կամ տրամվայով գնալ, արեք դա»,- ասել է վարչապետը։

Ավստրալիայի վարչապետները նմանատիպ արտակարգ ելույթ են ունեցել COVID համավարակի և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի