Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Քաղաքականություն
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությունը մարտի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
