ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ, քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Թոմ Բերենդսենին մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:

Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենն մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։