Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ նվիրված մարտի 31-ին ադրբեջանցիների, այսպես կոչված, ցեղասպանության օրվան։ Հայտարարության մեջ հերթական անհիմն մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին։

«Պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, որը միտումնավոր իրականացվել է հայերի կողմից, զանգվածաբար ոչնչացրել են նրանց ազգային պատկանելության և կրոնի հիման վրա: 20-րդ դարի սկզբից ի վեր Ադրբեջանի տարբեր շրջաններում և ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության նկատմամբ կատարվել են համակարգված և դաժան հանցագործություններ»,- ասվում է Սաբինա Ալիևայի հայտարարությունում։

Նշվում է, թե «միջազգային մակարդակով դեռևս արդար դիրքորոշում չի արտահայտվել ազգային և կրոնական պատկանելության հիման վրա քաղաքացիական բնակչության համակարգված ոչնչացման և 1918 թվականի մարտ-ապրիլին կատարված ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ»։ Ըստ Ալիևայի՝ «ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանության հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են ապագայում մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար»։

«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված համակարգված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ այս հայտարարությունն ու Հայաստանի հանդեպ կեղծ մեղադրանքները հնչում են հայ-ադրբեջանական երկխոսությանն ու խաղաղության գործընթացին զուգահեռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի