Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
30.03.2026 | 18:00
ՀՀ Ազգային ժողվից տեղեկացնւմ են, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը:
«Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։