Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին

Լուրեր

26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը կիրակի հարվածել է Իրանում «շատ երկար սպասված թիրախների», գրում է ABC news-ը։

«Մեծ օր է Իրանում։ Շատ երկար սպասված թիրախներ ոչնչացվել են մեր մեծ զինվորականների կողմից, որոնք աշխարհում լավագույնն ու ամենամահացուներն են»,- գրել է Թրամփը։

Կիրակի ավելի վաղ Թրամփը Financial Times-ին ասել էր, որ ԱՄՆ-ն ունի շուրջ «3000 մնացած թիրախ, մենք արդեն ռմբակոծել ենք 13,000-ը»։

Թրամփը նաև FT-ին էլ ասել է, որ դիտարկում է Իրանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը, որը, հնարավոր է, ուղղված լինի Իրանի Խարգ կղզու նավթի արտահանման տերմինալի դեմ, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսում: Թրամփն ասել է, որ ԱՄՆ ուժերը կարող են «շատ հեշտությամբ» գրավել կղզին։

Կիրակի Թրամփը Air Force One-ում լրագրողներին ասել է, որ Իրանը թույլատրել է 10 նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, և որ շուտով դա կանեն ևս 20 նավեր։ FT-ին տված հարցազրույցում էլ Թրամփը պնդել է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է «թույլատրել նավերի» անվտանգ անցումը։

Թրամփը նաև կրկին ենթադրություններ է արել Իրանի նորանշանակ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիճակի մասին, որը հաջորդել է հորը՝ այաթոլլահ Ալի Խամենեիին, այն բանից հետո, երբ վերջինս սպանվեց Թեհրանի վրա փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների արդյունքում։

«Նա կա՛մ մահացած է, կա՛մ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Մենք նրանից ընդհանրապես լուր չունենք։ Նա այլևս չկա»,- ասել է Թրամփը։

Մոջթաբա Խամենեիի բացակայությունը հանրությունից հանգեցրել է ենթադրությունների, որ նա ծանր վիրավորվել է ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ, չնայած Թեհրանը պնդում է, որ նա ողջ է և անվտանգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի