Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է տեղի բնակիչ, ութ մարդ վիրավորվել է, հայտնել են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

«Տագանրոգը ենթարկվել է զանգվածային օդային հարձակման։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են բոլոր թիրախները։ Ցավոք, հետևանքները գետնի վրա են։ Այս գիշերվա գլխավոր ողբերգությունը քաղաքացիական անձի մահն է։ Մենք սգում ենք մահացածի ընտանիքի հետ»,- սոցցանցում գրել է քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան։

Անօդաչուների բեկորների անկման հետևանքով վնասել են մի քանի բնակելի շենքեր, հասարակական օբյեկտներ և արդյունաբերական ձեռնարկություններ: Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը տարածաշրջանում հայտարարել է «անօդաչու թռչող սարքերի վտանգ»: Նրա խոսքով՝ վնասվել է դպրոցի շենքը, իսկ 12 բնակելի շենք, 27 մասնավոր տուն և 10 մեքենա «մասամբ ավերվել և վնասվել են»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ավելի քան 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ԱԹՍ-ներ են որսացել Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Պենզայի, Ուլյանովսկի և Սամարայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի և բռնակցված Ղրիմի վրա:

Նախօրեին էլ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավթային նավահանգիստը հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարձակումն էր։ Առավոտյան հրշեջները մարել են նավահանգստում բռնկված հրդեհը, հայտարարել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ հարվածը հասցվել է «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի կողմից՝ պաշտպանության ուժերի հետ համատեղ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի