Կա ներքին բախում, ՌԴ-ն թեժացնում է այն՝ հիբրիդային հարձակումներով, քաոս առաջացնելու, ավտորիտար ուժերին աջակցելու․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ հասարակության առջև ծառացած խորքային ճգնաժամին՝ ընդգծելով արժեքային համակարգի փոփոխությունը և դրանից բխող ներքին բախումները։ Նա վերլուծել է հիբրիդային պատերազմների ազդեցությունը, հասարակական դիսկուրսի կենցաղայնացումը և առաջիկա ընտրությունների հիմնական դրույքը։

Ըստ Աղասի Թադևոսյանի, հայ հասարակությունը 2015-16 թվականներից սկսած գտնվում է արժեքային խորը փոխակերպումների մեջ։ «Մեր հասարակությունը երկար ժամանակ է, որ արժեքային խորը փոխակերպումների մեջ է։ Խմբակենտրոն արժեքների վրա ապրող մարդիկ գնալով ավելի քչանում են, և գնալով հասարակությունում ի հայտ է գալիս մի նոր տիպի մտածողություն, որի առանցքում բազային մի այլ արժեք է դրված՝ դա մարդակենտրոն արժեքն է»։

Այս երկու արժեքային համակարգերի բախումը, ըստ մարդաբանի, անխուսափելիորեն առաջացնում է ներքին կոնֆլիկտներ։ Խմբակենտրոն մտածողությունը հակված է ծնելու ավտորիտար, բռնատիրական համակարգեր, մինչդեռ մարդակենտրոնը՝ ժողովրդավարական։ Հենց այս հակադրությունը, ըստ Թադևոսյանի, ստեղծում է լարվածություն և դրսևորվում հանրային դիսկուրսում։

Այս ներքին բախումների ֆոնին, Թադևոսյանի համոզմամբ, Հայաստանը ենթարկվում է արտաքին միջամտության, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի։ «Գաղտնիք չէ, որ այդ հիբրիդային հարձակումներն իրականացնում է Ռուսաստանի կողմից, և ինչն է իր նպատակը. իր նպատակը Հայաստանում բռնատիրական, ավելի շատ, համակարգը պահպանելն է, քանի որ իրեն ավելի հեշտ է այստեղ տեղ ունենալ բռնատիրական ռեժիմի հետ համագործակցել»։

Նա շեշտում է, որ հիբրիդային պատերազմը սնվում է ներհասարակական բախումներից՝ խորացնելով դրանք և մանիպուլացնելով հանրային կարծիքը։ Սա, ըստ նրա, ստեղծում է խառնաշփոթ և քաոսի տպավորություն, որն օգտագործվում է ֆեյքային օգտատերերի և պրոքսիների կողմից։

Առաջիկա ընտրությունները, ըստ Թադևոսյանի, ոչ թե պարզապես անձերի, այլ Հայաստանի ապագա զարգացման կուրսի ընտրություն են։ «Երկընտրանքը շատ տեսանելի է այս պահին։ Երկընտրանքը այն է, թե արդյոք դու ընտրում ես աշխարհի ժողովուրդների մեջ քո տեղն ունենալու, ինքնիշխանության ճանապարհով զարգանալու և ավելի ու ավելի ամրապնդելու քո ինքնիշխանությունը որպես պետություն, թե դու ընտրում ես ռուսահպատակությունը»։

Նա զգուշացնում է, որ Հայաստանի անկախության գաղափարը դեռ ամբողջությամբ արմատացած չէ, և հասարակության մի հատված դեռևս կարոտով է հիշում խորհրդային անցյալը՝ Ռուսաստանին ընկալելով որպես փրկիչ։

Մարդաբանը նշում է, որ իրական կյանքում մարդկային փոխհարաբերությունները զգալիորեն տարբերվում են սոցիալական ցանցերում տիրող ագրեսիվ մթնոլորտից։ «Իրական կյանքի հարթությունը, իրականում, շատ-շատ տարբեր է վիրտուալ կյանքի հարթությունից։ Այնտեղ մարդիկ, երբ որ դեմ առ դեմ խոսակցության մեջ են, փորձում են մեկը մյուսին ավելի շատ ոչ թե վիրավորել, կոպտել, այլ ավելի օգտագործում են լեզու, որը հնարավորություն է տալիս կամ երբեմն փոխըմբռնման գալ, կամ մնալ սեփական կարծիքին, բայց էմոցիոնալ լիցքեր դուրս չշպրտել»։

Այս անջրպետը, ըստ նրա, խորանում է, քանի որ շատերը հենց սոցիալական ցանցերից են ստանում տեղեկատվություն, ինչը ստեղծում է հանրային կարծիքի շիկացած լինելու պատրանք։ Նա կարծում է, որ այս իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ հանրային գործիչները և կարծիք ձևավորողները սթափ քննարկումներ վարեն՝ խուսափելով էմոցիոնալ լիցքաթափումներից։

«Հիմնականում խոսել սթափ, օգտագործել տրամաբանված լեզու, փաստարկված լեզու և տանել ռացիոնալ բանավեճ՝ երկխոսության գնալ, այլ ոչ թե բանը՝ գեներացնել նոր էմոցիաներ։ Ամենագլխավոր խոցելի տեղերը ստեղծում են այդ էմոցիաների գեներացումը»,- եզրափակել է Աղասի Թադևոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան