Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին՝ այն որակելով խիստ մտահոգիչ։ Նա նաև վերլուծեց ներքաղաքական բանավեճը՝ շեշտելով, որ առաջիկա ընտրությունները լինելու են «ամենաաշխարհաքաղաքականը» Հայաստանի պատմության մեջ։

Վերլուծելով վարչապետի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը՝ Գայանե Աբրահամյանը նշեց, որ դրա բոլոր դրվագները խիստ մտահոգիչ են։ Նրա խոսքով, կինն ինքը չի նախաձեռնել շփումը և չի ցանկացել շարունակել խոսակցությունը, որը տեղի է ունեցել երեխայի ներկայությամբ։ Սակայն ամենամտահոգիչը, ըստ նրա, բռնի տեղահանված մարդկանց «փախածներ» որակելն էր։

«Սա ինձ համար ամենաանընդունելի, ամենասարսափելի դրվագն էր, որի համար, կարծում եմ, միայն ներողությունը թերևս բավարար չի։ Իսկապես պիտի հանձնարարություն լինեն իշխող կուսակցության, նաև իրենց հետ աֆիլացված բոլոր մեդիաներին՝ որևէ կերպ չշարունակելու այս խոսակցությունը»,- ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքը 2023 թվականից ի վեր Արցախի բնակչության նկատմամբ գեներացվող ատելության խոսքի հերթական դրսևորումն էր․ «Սա հերթական անգամ բորբոքեց ատելության խոսքը արցախցիների նկատմամբ։ Հիմա նորից նույնը տեսնում ենք։ Գտան 2022-ի գրառումներ տվյալ կնոջ, վատ բառամթերքով, վիրավորանքով, սա լիովին մտնում է ազատ խոսքի տիրույթ, և դրա համար հերթական անգամ այսպես մաղձ թափել և դա նաև տարածել ամբողջ բռնի տեղահանված մի խմբի՝ արցախցիների նկատմամբ, բացարձակ անընդունելի է»։

Անդրադառնալով ներկայիս քաղաքական բանավեճին, որտեղ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է «պատերազմի կուսակցություն» լինելու մեջ, իսկ վերջիններս էլ իշխանությանը՝ զիջումներ կատարելու մեջ, Աբրահամյանը նշել է, որ իրականում խնդիրն աշխարհաքաղաքական է։ 

«Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքական և միակ թերևս աշխարհաքաղաքական ընտրություններն են, որովհետև մենք չենք ունեցել երբևէ իրավիճակ, որ քաղաքական նախընտրությունների տեսանկյունից տարբեր ուժեր այսքան բևեռացված լինեն աշխարհաքաղաքական ընտրության տեսանկյունից»,- ասաց նա։

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը, Հայաստանի զարգացման ուղին տեսնում են «ռուսական տիրույթում»։ 

«Վերադարձ նորից այդ ամբողջ համակարգ, նշանակում է՝ TRIPP-ն ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Ինչքան էլ իրենք պնդում են, որ դա չեն չեղարկելու, դա չեն, կվերաբանակցեն և այլն, և այլն»,- հավելեց նա

Գայանե Աբրահամյանը քննադատեց ընդդիմության կողմից շրջանառվող այն թեզը, թե Հայաստանի առջև դրված է «կամ Ռուսաստան, կամ Թուրքիա» ընտրությունը։

«Խեղաթյուրելով, նորից հարցը տանում են մեր պատմական ցավի և օգտագործելով մեր տրավմաները՝ կամ Ռուսաստան, կամ Թուրքիա։ Սա ամենամեծ այդպես ստերից մեկն է, որը հիբրիդային նաև սպառնալիքների տիրույթում ապատեղեկատվական շատ լավ գործիք է։ Բոլորովին պատահական չէ, որ շատ հաճախ այդ ապատեղեկատվական հոսքերը գալիս են թուրքական մամուլից, և հետո պարզվում է, որ այդ նույն թուրքական օդաքին լիովին կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ»,- պարզաբանեց նա։

Նա վստահ է, որ իշխանափոխության դեպքում ընդդիմությունը ամբողջությամբ ապավինելու է ռուսական վերահսկողությանը․ «Հասկանալի է, որ այս իրավիճակում այնքան բևեռացված է և աշխարհաքաղաքական մոտեցումներն այնքան ծայրահեղ տարբեր են, որ այո՛, դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի սրման»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան