Հեշտությամբ ընդունել եմ վարչության որոշումը, կոռեկտ չի բարձրաձայնել. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը չի մանրամասնում, թե ինչու է ՔՊ վարչությունը չեղարկել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։

Պատգամավորը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչությունն իրենից որևէ ապացույց կամ պարզաբանում չի պահանջել։

«Ինձանից ոչ ոք ոչ մի փաստ չի պահանջել։ Ես ոչինչ ո՛չ ապացուցել եմ, ո՛չ պարզաբանել։ Ես ընդունել եմ այդ որոշումը և արժանապատիվ դուրս եմ եկել այդ սենյակից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Դավիթ Դանիելյանի պնդմամբ՝ ինքը որևէ անձնական վիրավորվածություն և նեղվածություն չունի։

«Երբ ինձ վիրավորում են, ես պատասխան եմ տալիս․ ես վիրավորված չեմ»,- նշեց պատգամավորը։

Նա, միաժամանակ, վստահեցրեց, որ չի պատրաստվում լքել կուսակցությունը և շարունակելու է իր գործունեությունը մինչև պատգամավորական լիազորությունների ավարտը։

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե իր ստացած ձայները կարող էին պայմանավորված լինել Արայիկ Հարությունյանի աջակցությամբ, Դանիելյանը հերքեց այդ պնդումները՝ ընդգծելով, որ որևէ նման պայմանավորվածություն կամ աջակցություն չի եղել։

«Ես ձեզ տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ, որ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ և, ընդհանրապես, ես իր հետ անգամ այդպիսի խոսակցություն չեմ ունեցել։ Երկրորդը՝ որևէ առաջարկ չունեմ գործադիրում աշխատելու։ Նախևառաջ, ես գործող պատգամավոր եմ և կոռեկտ էլ չի հիմա ինձ առաջարկ անել գործադիրում, քանի որ ես դեռ երկու ամսից ավելի ունեմ օրենսդիր գործառույթներ»,- ընդգծեց ՔՊ-ականը։

Դանիելյանի խոսքով՝ իր վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ միաձայն։ Նա, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե ովքեր են կողմ կամ դեմ քվեարկել։

ՔՊ-ական պատգամավորը ուղիղ չպատասխանեց հարցին՝ արդյոք քննարկման նախաձեռնողը եղել է ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ զանգահարել են կուսակցությունից և հրավիրել»,- ասաց նա՝ առանց հստակեցնելու, թե ով է զանգահարել։

Միաժամանակ, պատգամավորը հաստատեց, որ քննարկմանը ներկա են եղել վարչության անդամները և վերահսկող մարմնի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Դանիելյանը մարտի 5-ին էր ֆեյսբուքում գրել, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է, և, հետևաբար, առաջիկա ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու չի մասնակցելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան