Աղ ու ավազ՝ ճանապարհին, վնաս՝ ծառերին․ ինչ հետևանք կարող է ունենալ ձնամաքրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանում առատ ձյունից հետո աղով ու ավազով են մշակում փողոցները։ Ճամփեզրին կուտակված ավազակույտերը որոշ ժամանակ անց մաքրում հեռացնում են։ Իսկ ո՞ւր է անհետանում աղը։ Այն ձնհալի հետ ներծծվում է մայթեզրերի բնաբաժակներում։ Factor TV-ի տեսախցիկը, օրինակ, արձանագրել է՝ ինչպես է Սարյան փողոցում աղավազային խառնուրդը լցված ծառերի տակ։ Իսկ ինչպե՞ս կարող է աղն ազդել բույսերի վրա։ 

«Կարող են նպաստել բույսի կենսունակության անկմանը, իսկ հետո սաղարթի և ընդհանուր բույսի չորացմանը»,- ասում է բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Երևանում 2024-2025 թվականներին ձմռան ընթացքում օգտագործվել է 5001 խորանարդ մետր աղավազային խառնուրդ, որից պահեստավորված 1000 խորանարդ մետրն օգտագործվել է անցած ձմռանը։ Քաղաքապետարանից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ միայն 2025-26 թվականների աշխատանքների համար 3315 տոննա տեխնիկական աղ է գնվել 152 մլն դրամով: Այս տարվանից գնումն իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով՝ Հայաստանում միակ աղ արտադրող «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից։ 

Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը տեղյակ է այդ խնդրից, և աշխատակիցներին զգուշացրել է, որ աղն ու ավազը չլցնեն գազոնային հատվածում։ 

Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինե Վարդանյանը նշում է՝ այդ պրակտիկան կարող է վնասել ոչ միայն բույսերը, այլև վատացնել հողի որակը։ Հողերի աղակալումն անապատացման կարող է բերել։ Հայաստանում քանի՞ հեկտար աղակալած հող կա․ որևէ գերատեսչություն դրանց ընդհանուր մակերեսի և տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ չունի։

Հնարավո՞ր է, արդյոք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում փոխարինվող ծառերը կենսունակությունը կորցրած լինեն հենց աղի ազդեցությամբ։ 

«Աղն ու ավազը միանգամից չեն բերի կենսունակության կորստին, ուղղակի վնասում են։ Եթե լինում է, հեռացնում ենք հողաշերտը, նոր հողաշերտ ենք լցնում, դա վնաս է գազոնին, թփին, իսկ ծառին՝ ավելի քիչ, քանի որ մեծ է»,- բացատրում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Իսկ որքա՞ն ժամանակ պետք է աղը մնա ծառի տակ, որպեսզի վնասի բույսին․ Քրիստինե Վարդանյանի հավաստմամբ՝ հստակ ժամկետ նշել հնարավոր չէ, բայց ակնհայտ է մի բան, որ տարիներ շարունակ ձյան դեմ պայքարի միջոցները չեն փոխվել, և աղի խտությունը հողում գնալով կարող է ավելանալ։ 

«Երբ աղը լցվում է, հետո տեղումներ են լինում, այն հալվում է, լուծվում է և իջնում հողի շերտ։ Դա փոխում է հողի աղային կազմը և անդրադառնում բույսի վրա»,- նշում է Վարդանյանը։

Բացի այդ, բոլոր ծառատեսակները նույն կերպ չեն արձագանքում աղին։ Ըստ մասնագետի՝ կան տեսակներ, որոնք ավելի զգայուն են, օրինակ՝ ձիակասկը, լորենին։ Վարդանյանը, միաժամանակ, ընդգծում է, որ աղի օգտագործումը չէր կարող լինել Երևանի ծառերի համատարած չորացման հիմնական պատճառը։ Նրա խոսքով՝ շատ ավելի լուրջ խնդիր են տարիներ շարունակ իրականացված խորը էտն ու որոշ վնասատուների դեմ անարդյունավետ պայքարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան