Կեղծ նամակ՝ ՔՊ-ի անունից․ ինչ խնդիր են փորձել լուծել ֆիշինգային հարձակմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նամակ՝ ՔՊ-ի անունից․ անհայտ անձինք փորձել են ֆիշինգային հարձակում իրականացնել քաղհասարակության կազմակերպությունների դեմ։ Փորձը կատարվել է  իշխող կուսակցության էլփոստի հասցեին նմանվող հասցեից ուղարկված նամակով։ Առաջիններից մեկը թիրախավորվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը:

«Դա այնքան ոչ պրոֆեսիոնալ պատրաստված նամակ էր, որ կարծում եմ՝ նույնիսկ մասնագետ պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ սա ինչ-որ կեղծ կամ, այսպես կոչված, հիբրիդային գործողություն է, այսինքն՝ կա՛մ խարդախություն պետք է լիներ, կա՛մ էլ այդ տիպի արտաքին միջամտության փորձ»,- նշեց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տեքստում նաև բազմաթիվ քերականական սխալներ կան։ Ավելի ուշադիր են ուսումնասիրել էլեկտրոնային հասցեն, պարզել, որ ֆիշինգային տիպի գործողության հետ գործ ունեն, կապվել են տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր արդեն երկրորդ անգամ է թիրախավորվել։

«Այսօր արդեն, շատ նման ձևով, արդեն ԱԺ-ից ուրիշ նամակ ուղարկեցին։ Հասկացել եմ, որ դա կեղծ նամակ է։ Իմ աչքը ծակեց հայերենի, մեղմ ասած, ցածր որակը։ Աչք ծակեց, որ ՔՊ-ի փոխարեն գրված էր Civil Contract կուսակցություն»,- նշեց նա։

Կեղծ առաջարկ-նամակն ուղարկվել է պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից։ Կարապետյանը ՔՊ-ի ճանաչված ներկայացուցիչներից է, հայտնի է քաղհասարակության շրջանում։ Զեղծարարների թիրախում են հայտնվել ոչ միայն քաղհասարակության ներկայացուցիչները, այլ նաև պաշտոնյաներ, կուսակցության այլ ներկայացուցիչներ։

«Իմացանք, որ կուսակցական մի շարք գործընկերներ են ստացել նմանատիպ նամակներ։ Որքան հասկանում եմ՝ ինչ-որ տվյալների հավաքագրում է եղել նպատակը։ Այնտեղ տարատեսակ հարցեր կային, ինչ-որ գուգլ ֆորմ էր՝ որպես այդպիսին դրված հարցը նամակի մեջ, որ նամակ ստացողը պետք է մտներ, այնտեղ լրացներ ու ընդհուպ մինչև կարող էր լինել, որ ինչ-որ մեյլինգ փասվորդներ լուծում ստանալու նպատակ հետապնդեր»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ նման հարձակումները Հայաստանում հաճախակի են դարձել վերջին մեկ տարվա ընթացքում։ Կիրառվող մեթոդները դիտարկվել են նաև Ուկրաինայում և Մոլդովայում․ «Հայաստանում 2 խոշոր տիպի հարձակվողներ կան․ կա՛մ ադրբեջանցիներն են ինչ-որ բան անում, կա՛մ ռուսները։ Երբ տեսնում ենք, որ թիրախավորել են Հայաստանը և թվային հետքը կապվում է ուկրաինական ենթակառուցվածքի հետ, կարելի է հստակ ենթադրել, որ գործ ունենք ռուսների հետ»։

Զեղծարարների կողմից գործարկվել էր civilcontact.am դոմեյնը, ստեղծվել էին  էլեկտրոնային փոստի կեղծ հասցեներ։ Հարձակման ենթարկված անձինք դիմել են նաև կիբերոստիկանություն։

«Նպատակն էր՝ քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից ստանալ իրենց Google օգտահաշիվը։ Ինչո՞ւ։ Որովհետև շատերի մոտ Google օգտահաշիվը կապված է լինում հեռախոսների բեքափների հետ, WhatsApp-ի բեքափների հետ։ Նույնիսկ եթե ամբողջ պաշտոնական կամ աշխատանքային գրագրությունը լինում է այլ ֆորմատով, այդ կիսված ֆայլերին հասանելիությունը կարող է զգալի արժեք ներկայացնել և լրտեսական կարևոր տեղեկատվություն տրամադրել»,- նշեց Արթուր Պապյանը։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ թիրախավորվել են անկախ կազմակերպությունները, ինչպես նաև Ռուսաստանի վերաբերյալ քննադատական վերլուծությունների հեղինակները։

«Կարող է՝ ենթադրում են, որ իշխանությունների հետ աֆիլացված ինչ-որ կազմակերպություն ենք, այն դեպքում, երբ մենք փորձում ենք անկախ աշխատանք կատարել, և իրականում նաև այդ հանգամանքը դրդեց մեզ կասկածներ ունենալ, որ սովորաբար մենք իշխող կուսակցությունից նմանատիպ հրավերներ կամ համագործակցության առաջարկներ չենք ստանում, ու դա ևս կասկածելի էր»,- ասում է Տիգրան Գրիգորյանը։

Վահագն Ալեքսանյանի համար ակնհայտ է՝ նախընտրական շրջանում նման հարձակումներն ավելի հաճախակի են դառնալու։

«Ինչ-որ խումբ, խաբեբաների մի խումբ բացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին՝ շփոթության աստիճանի նման դոմեյն, դրանով մեյլեր է ուղարկում, փորձում է տվյալներ հավաքագրել, մարդկանց մեյլերը հավաքագրել, Ձեր աչքի առաջ, նաև Ձեր հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ Մոսկվայում ինչ-որ ամերիկյան անունով թերթ են տպում գոյություն չունեցող լրագրողների անունից ու այդպես։ Այս ամենն ակնհայտ հիբրիդ է։ Երեկ բոլորիս աչքի առաջ ինչ-որ Սյունիքի վրա կրակոցների մասին ապատեղեկատվություն էր ամբողջ ինտերնետով սավառնում, ու այսպես շարունակ»,- ասում է Վահագն Ալեքսանյանը։

«Թիրախավորում են այն սուբյեկտներին, որոնք ներկա փուլում հիբրիդային հարձակումների հակառակորդն են»,- իր հերթին ընդգծում է Իոաննիսյանը։

Արթուր Պապյանի խոսքով՝ Google-ի ուղղությամբ թիրախավորումն ամենատարածվածներից մեկն է։ Անհրաժեշտ է բարձրացնել թվային անվտանգության մակարդակը և զգոն լինել կասկածելի հաղորդագրությունների նկատմամբ․ «Շատ ցանկալի է, որ մարդիկ, ովքեր կարևոր, արժեքավոր ինֆորմացիայի են տիրապետում, հատկապես՝ Հայաստան-եվրաինտեգրում, ժողովրդավարական արժեքների ուղղությամբ, իրենք պետք է կիրառեն Google Advanced Protection ծառայությունը։ Օրինակ՝ իմ դեպքում, երբ փորձում էի անցնել նամակում նշված հղումով, Google-ն անմիջապես կանխում էր դա, ասում էր, որ շատ վտանգավոր է»։

Զեղծարարների կողմից ստեղծված civilcontact.am կայքի հասանելիությունն արդեն կասեցվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան