«Մենք նավի վրա ենք, պայթյունի ձայներ ենք լսել»․ ինչ իրավիճակ է Դուբայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 15:19
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
Բոլորը

«Փաստացի հասել ենք նավահանգիստ ու չենք շարժվել, պայթյունի ձայներ լսել ենք, բայց բավականին հեռու»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց այս պահին Դուբայում գտնվող լրագրող Նատա Հարությունյանը։ Հարությունյանը վճարել է զբոսանավով երեք երկիր ու հինգ քաղաք շրջագայելու համար, առաջին ուղղությունը Դուբայն էր։

«Հենց առաջին օրը հարվածները սկսել են, մեր կրուիզը պաշտոնապես չեղարկվել է, մեզ պահում են նավի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Լրագրողի խոսքով՝ հորդորել են՝ նավից դուր չգալ, մինչև օդային տարածքը բացվի։

«Ասացին, եթե գնալու տեղ ունեք, կարող եք, բայց այս պահին ամենաանվտանգ տեղերից մեկը նավն է, նախընտրելի է՝ դուրս չգաք, վտանգավոր է։ Նավահանգստում կանգնած է նավը, չգիտենք՝ դրսում, քաղաքում ինչ վիճակ է, բայց դիմել ենք մեր դեսպանություն։ ԱԳՆ հրապարակած լինկով գրանցվել ենք, սպասում ենք հնարավորության դեպքում Օմանով բերեն»,- նշեց լրագրողը։

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքները։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։

ՀՀ ԱԳՆ-ը երեկ հայտարարեց, որ չեղարկված թռիչքների պատճառով կարիքների գնահատում է իրականացվում։ Գերատեսչությունից հայտնել են, որ թռիչքներ կազմակերպելու դեպքում հաշվի են առնվելու անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև՝ ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությունները:

Նման թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը տրվելու է կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց։

Անի Թամրազյան