Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը

Լուրեր

28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում ձերբակալել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնին ՝ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված հետաքննության շրջանակներում: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 72-ամյա Մանդելսոնին կասկածում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրան բերման ենթարկելուց հետո ուղեկցում դեպի մեքենան:

Քննչական գործողությունները սկսվել են փետրվարի սկզբին այն բանից հետո, երբ վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը ոստիկանությանը փոխանցել է Մանդելսոնի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Էփշտեյնի միջև նամակագրության նյութերը: Ոչ այն ժամանակ, ոչ հիմա Մանդելսոնից մեկնաբանություններ չկան։ Ս

Սթարմերն էր Մանդելսոնին նշանակել դիվանագիտական պաշտոնում:

Մանդելսոնը հետ է կանչվել Վաշինգտոնում իր պաշտոնից սեպտեմբերին, երբ հայտնի դարձան էփշտեյնի հետ նրա սերտ հարաբերությունների մանրամասները: Առևտրի հարցերով նախկին եվրահանձնակատարին կասկածում են ամերիկյան մուլտիմիլիոնատիրոջը գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Ավելի վաղ ձերբակալվել էր արքայազն Էնդրյուն, որին հարցաքննությունից հետո ազատ էին արձակել: Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը կասկածվում է Էփշտեյնին 2001-2011 թվականներին Մեծ Բրիտանիայի հատուկ առևտրային ներկայացուցչի պաշտոնում աշխատելու ընթացքում փակ տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Սկանդալը հետևանքներ է ունենում նաև Եվրոպայի այլ երկրներում։ Նորվեգիայում պաշտոնից հեռացել է դիվանագետ Մոնա Յուուլը, թագաժառանգ Մետե-Մարիտը հրապարակավ ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ նախկին շփումների համար, իսկ Ֆրանսիայում մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը լքել է արաբական աշխարհի ինստիտուտի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կոնգրես էր ուղարկել «քաղաքականապես ազդեցիկ անձանց» ցուցակը, որոնք հիշատակվում են միլիոնավոր ֆայլերում և հրապարակվել են դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում։