Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսական զորքերը փետրվարի 23-ի գիշերը հարվածել են Օդեսայի մարզին, զոհվել է երկու մարդ, հայտնում է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Զոհվածներից մեկը 20-ամյա կին է, մյուսը՝ մոտ 45 տարեկան տղամարդ։ Վիրավորվել է նաև երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում է։ Կիպերի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են արտադրական և պահեստային օբյեկտներ, վարչական շենքեր, ավտոսրահ և տրանսպորտային միջոցներ։ Բացի այդ՝ մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է բազմահարկ շենքի բնակարանի, բայց չի պայթել։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնում է, որ հարվածի հետևանքով վնասվել է արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտ, զոհվել է մեկ մարդ, կա նաև վիրավոր։ Խարկովում, ըստ Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար  Օլեգ Սինեգուբովի, ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը ռուսական ուժերը հարված են հասցրել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 126 անօդաչու թռչող սարքերով, ԱԹՍ-ներից 105-ը խոցվել է։ Նշվում է, որ բալիստիկ հրթիռի և 20 հարվածային  անօդաչու թռչող սարքի հարվածները գրանցվել են 11 վայրերում, ինչպես նաև՝ խոցված անօդաչու թռչող սարքերի անկումը մեկ վայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի