Բոլոր սև գործերի հետևում Աղվան Հովսեփյանն է, որ իրեն բռնեցին, մի քանի ժամվա մեջ բացվելու է «Հոկտեմբերի 27» ու « Մարտի 1»․Հակոբ Հակոբյան

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ

-Պարոն Հակոբյան, դեռևս չի բարձրաձայնվում՝ ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՝ ոչ։ Եթե որոշվի, որ մասնակցելու եք, Դուք կլինե՞ք ռեյտինգային թեկնածու։

-Ես չեմ մասնակցի։ Ես ինչքան կարող եմ՝ պետք է օգնեմ հեղափոխությանը։ Կոնգրեսը Նիկոլին հակառակ ծրագիր չունի։

-Հեղափոխությունից հետո այն, ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու թիմը Ձեզ գոհացնո՞ւմ է․կոռուպցիոն բացահայտումներ, քրեաօլիգարխիայի կազմաքանդում և այլն։

– Միշտ այն կարծիքին եմ եղել, որ դրանց պետք է արմատախիլ անել, բայց Նիկոլը մի քիչ թարս արեց․ մի կողմից բռնեցին, մյուս կողմից՝ բաց թողեցին։ Ես չէի մտածում, որ էդ ձևով կանեն, բայց, երևի, մի երկու ամիս հետո իր մոտ դա կստացվի։ Ես անձամբ ուզում էի, որ էդ ամեն ինչը ինքը աներ մայիս ամսին։

-Ի՞նչ- որ մի բան կաշկանդո՞ւմ է Փաշինյանին, որ Ձեր ձևակերպմամբ՝ մի կողմից բռնում, մյուս կողմից բաց են թողնում։

-Իմ մտածելով՝ իրենք հիմա ուղղակի այնպես են անում, որ դրանք չկարողանան Հայաստանից բացակայել, հետո արդեն հեշտ կլինի սաղ խնդիրները լուծել։

-Ռոբերտ Քոչարյան․նրան բռնել-բաց թողնել չի, բայց նա հայտարարում է, որ իր դեմ վենդետա է իրականացվում, իսկ փաստաբաններն էլ դիմում են ՄԻԵԴ։

-Ռոբերտ Քոչարյանը, բնական է, դա պետք է ասի, ճար չունի։ Ու ոչ միայն Քոչարյանը, այլ Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը․․․ էսօր Վահագն Հարությունյան են բռնում․․․ Ես հիշում եմ, որ երբ Վահագնը եկավ հերթական անգամ կալանք երկարացնելու, ես իրեն ասացի՝ Վահագն, դու ո՞վ ես, որ ստեղ խնդիր լուծես, քննչական խմբի ղեկավար ես, բայց դու կատարածու ես․․․ իրեն ինչ հրահանգ տվել են, էն էլ կատարել է։ Էս ամեն ինչի հետևում Աղվան Հովսեփյանն է կանգնած եղել, բոլորը դա գիտեն։ Հանրապետության բոլոր սև գործերում ինքն էլ էր, Ոստիկանությունն էլ էր իրեն ենթարկվում։ Ինքն էր էդ սիստեմի կուրատորը, իրան որ բռնեցին, մի քանի ժամվա մեջ սաղ բացվելու է։ Քոչարյանն էլ իրեն ուղիղ ցուցում տվողն էր, առանց դրա Աղվան Հովսեփյանի ինչի՞ն էր պետք իր վրա արյուն վերցնելը։ Եթե մայիս ամսին իմ թվարկած մարդկանց բոլորին կալանավորած լինեին, այսօր ամեն ինչ իր հունով կգնար։ Ու« Մարտի 1-ն » էլ կբացահայտվեր, « Հոկտեմբերի 27»-ն էլ, բոլորը կգնային , կգրեին․․․ Ու Սերժ Սարգսյանի հերթն էլ կգա, համոզված եմ։ Նիկոլը համբերատար, կամաց-կամաց անելու է, ժամանակի խնդիր է։ 20 տարի էս համակարգն է եղել, ամբողջը՝ « կոմպրոմատների վրա»։

-Դերերն այս ընթացքում փոխվել են, նախկինում Դուք էիք անազատության մեջ, հիմա հնարավոր է՝ իրենք հայտնվեն ճաղերի հետևում։ Հանդիպե՞լ եք։ Կամ հանդիպելու դեպքում ի՞նչ ունեք ասելու։

-Ոչ մի բան, կնայեմ իրենց աչքերին․․․ ու նորմալ է՝ ինչ ցանել են, էն էլ հիմա պետք է հնձեն։ Իրենք մեր նկատմամբ չէ միայն, որ շատ վատ բաներ են արել, իրենք ամբողջ ազգը գաղթական են սարքել։ Դեռ մինչև հիմա ամբողջ համակարգը Հանրապետականին է ծառայում․ հարկային, մաքսային, մի հատ նախարար է փոխել, ներքևի օղակները սաղ իրենք են․․․ դատախազություն։ Ու մի մտավախություն ունեմ, որ նրանք էլի սև գործեր չանեն, իրավիճակ չփոխեն, Փաշինյանին չվնասեն։ Հիշենք՝ 99-ին «Միասնություն» դաշինքը եղավ, հետո Հոկտեմբերի 27-ից հետո իրենց պատգամավորներին վերբովկա արեցին, տարան։ Ու եթե աշխատեն, կարանան իրեն վնասեն, նույն ՔՊ-ի պատգամավորների 90 տոկոսը կանցնի Հանրապետականի կողմը։ Կա պլաստիլինից զանգված, որը կարող է անընդհատ փախնի։ Մենք սա տեսել ենք, նույն բանը տեսել ենք 98-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։

-Համառ լուրեր են շրջանառվում, որ խոշոր գործարարներից մեկը, թերևս՝ ամենախոշորը, ամեն կերպ իր աջակցությունն է փորձում առաջարկել Փաշինյանին․․․

-Ուրեմն, ինչքան էլ կապիկություն անեն, կյանքում Փաշինյանին չեն պաշտպանի։ Ու առաջին հերթին այն պատճառով, որ իրենց վրա Սերժ Սարգսյանը կիլոներով կոմպրոմատ ունի։ Ցույց են տալիս․․․ բայց անհնարին է։ Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհը անցել է, 20 տարուց ավել հալածանքների մեջ է եղել, լրիվ օղակները գիտի ու բոլորին լավ ճանաչում է։ Ուղղակի ինքը չգիտեր՝ իշխանությունն ինչ բան է ու ինչ ձևով են սրանք երկիրը սարքել իրենց պապաների սեփականությունը։ Բայց լուծելու է։

 

Անի Սահակյան