Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է

Լուրեր

21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրվա առաջին կեսին Սանկտ Պետերբուրգում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, Պուտինը կընդունի Ուիթկոֆին։ Հանդիպումը տեղի կունենա Կոնստանտինովյան պալատում։ Միջոցառումը նախատեսված է այսօր՝ օրվա առաջին կեսին»,- լրագրողներին ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպմանը կմասնակցի նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ուշակովը նշել է. «Մեզ հայտնել են, որ Քուշները մի փոքր հիվանդացել է և հրաժարվել ուղևորությունից։ Որքան գիտեմ՝ նա չի եղել նաև Նորվեգիայում։ Միայն Ուիթկոֆն է հանդիպել մի շարք եվրոպացի ներկայացուցիչների, ինչպես նաև Զելենսկիի հետ»։

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը ծրագրված էր դեռ մի քանի օր առաջ։

«Նրանց համար, ովքեր պատրաստում էին այս միջոցառումը, որևէ գաղտնիք չկար»,- հավելել է նա։

Ուշակովը նաև հաստատել է, որ հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա շեշտել է, որ Պուտինի և Ուիթկոֆի հանդիպման գլխավոր թեման կլինի ուկրաինական հակամարտության կարգավորումը։

«Չգիտեմ՝ այսօր որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի՞, թե՞ ոչ, բայց ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները, բնականաբար, այսօրվա շփումների գլխավոր  մասն են լինելու»,- լրագրողներին ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի