Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևին։ Current time-ի փոխանցմամբ՝  Դեսնյանսկի շրջանում անօդաչուն ընկել է կայանված ավտոմեքենաների վրա, Սոլոմենսկի շրջանում՝ բաց տարածքում, իսկ Սվյատոշինսկի շրջանում՝ 24-հարկանի շենքի 20-րդ հարկի մակարդակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ Սվյատոշինսկի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով։ Եվս մեկ մարդ տուժել է, նրան բժշկական օգնություն են ցուցաբերում։

Խարկովի մարզում գիշերն անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման է ենթարկվել Կորոտիչ գյուղը։ Զոհվել են 81-ամյա կին և 83-ամյա տղամարդ, հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Եվս 11 մարդ տուժել է, այդ թվում՝ երկու ամսական տղա և ութամյա աղջիկ։ Նրանք ստացել են բժշկական օգնություն։ Վնասվել է 13 առանձնատուն և մեկ ավտոմեքենա։

Սինեգուբովի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է Խարկովի և մարզի ևս 13 բնակավայրերի վրա։

Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում Ռուսաստանի՝ Միխայիլ Օստրոգրադսկու անվան համալսարանի տարածքին հասցրած հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ուսումնական մասնաշենքի հինգերորդ հարկում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 16-ամյա դեռահաս, որը հոսպիտալացվել է։

Զապորոժիեի մարզային պետական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը նույնպես հայտնել է, որ Ռուսաստանի՝ Զապորոժիեի և Զապորոժիեի մարզի ուղղությամբ իրականացրած հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։

Հարձակման է ենթարկվել նաև Ումանը, հայտնել է Չերկասիի մարզային վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։ Ավերվել է առանձնատուն, տուժել է մեկ տղամարդ, որը հրաժարվել է հոսպիտալացումից։

Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը հարվածել են հիպերմարկետի շենքին և դրա տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկ այլ վայրում պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է հյուրանոց։

Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը նույնպես հայտնել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ և սննդի արդյունաբերության ոլորտում գործող մասնավոր ձեռնարկություն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ լույս չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռներ և 186 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի