Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ խոշոր կինոստուդիաները պահանջել են, որ չինական ByteDance ընկերության՝ TikTok-ի սեփականատիրոջ կողմից թողարկված արհեստական ​​բանականությամբ աշխատող նոր հզոր տեսաբովանդակության ստեղծման գործիքն «անմիջապես դադարեցնի» գոյություն ունեցող ֆիլմերից և շոուներից ստեղծված տեսանյութերի հեղինակային իրավունքների խախտումը, գրում է BBC-ն։

Հոլովակներից շատերը հիմնված են իրական դերասանների, հեռուստաշոուների և ֆիլմերի վրա։

«Մեկ օրվա ընթացքում չինական Seedance 2.0 արհեստական բանականության ծառայությունը մեծ մասշտաբով զբաղվել է ԱՄՆ-ի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների չարտոնված օգտագործմամբ»,- BBC-ին ասել է Կինոարվեստի ասոցիացիան։

MPA-ն ներկայացնում է ԱՄՆ խոշոր ստուդիաները՝ Netflix, Paramount Pictures, Prime Video և Amazon MGM Studios, Sony Pictures, Universal Studios, The Walt Disney Studios և Warner Bros Discovery։

ByteDance-ի տվյալներով՝ արտադրանքն արդեն կասեցրել է իրական մարդկանց պատկերներ վերբեռնելու հնարավորությունը, հարգում է մտավոր սեփականության իրավունքներն ու հեղինակային իրավունքի պաշտպանությունը և լուրջ է վերաբերվում ցանկացած հնարավոր խախտման։ Նշված բովանդակությունը ստեղծվել է նախնական սահմանափակ փորձարկման փուլի շրջանակում, ասվում է հաղորդագրության մեջ։

Արհեստական ​​բանականությունը կարող է արագորեն ստեղծել բարձր իրատեսականությամբ հատվածներ կարճ, պարզ տեքստային հուշումից, ինչպիսիք են Թոմ Քրուզի և Բրեդ Փիթի միջև ձեռնամարտը, Ուիլ Սմիթի՝ կարմրաչյա սպագետի հրեշի դեմ պայքարը կամ նույնիսկ «Ընկերներ» սերիալի կերպարներին, որոնք վերափոխվել են ջրասամույրների։

«Գործարկելով ծառայություն, որը գործում է առանց խախտումների դեմ նշանակալի պաշտպանության միջոցների, ByteDance-ն անտեսում է հեղինակային իրավունքի մասին հաստատված օրենքը, որը պաշտպանում է ստեղծագործողների իրավունքները և միլիոնավոր ամերիկյան աշխատատեղերի հիմք է հանդիսանում։ ByteDance-ը պետք է անհապաղ դադարեցնի իրավունքները խախտող խախտող գործունեությունը»,- ասել է MPA-ի նախագահ և գործադիր տնօրեն Չարլզ Ռիվկինը։

Ըստ ByteDance-ի՝ քայլեր են ձեռնարկվում՝ ռիսկերը հետագայում հաղթահարելու համար, և ընկերությունը կիրականացնի ամուր քաղաքականություն, մոնիթորինգի մեխանիզմներ և գործընթացներ՝ տեղական կանոնակարգերի պահպանումն ապահովելու համար։

Հոլովակները ողողել են սոցիալական ցանցերը, օգտատերերը նաև հրապարակել են տեսարաններ, որոնք հիմնված են այնպիսի շոուների և ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Մատանիների տիրակալը», «Վրիժառուները» և «Breaking Bad»-ը։

ByteDance-ն արհեստական ​​բանականության իր նոր գործիքը ներկայացնում է որպես «ուլտրառեալիստական ​​ընկղմվող փորձառություն»։

Ամերիկյան Forbes ամսագիրը նշում է, որ Seedance 2.0-ն «առաջարկում է ստեղծագործական վերահսկողության այնպիսի մակարդակ, որը նմանակում է մարդ ռեժիսորին» և «թույլ է տալիս օգտատերերին ստեղծել բարձրակարգ արդյունքներ՝ առանց բարդ արտադրական գործիքների կարիք ունենալու»։

Ռեթ Ռիզը, որը համահեղինակել և գործադիր պրոդյուսեր է եղել «Դեդփուլ»-ի, ինչպես նաև՝ այլ ֆիլմերի համար, ասել է, որ «սարսափած» է հետևանքներից։

«Այնքան շատ մարդիկ, որոնց ես սիրում եմ, բախվում են սիրելի կարիերայի կորստի խնդրին։ Ես ինքս վտանգի տակ եմ։ Երբ ես գրեցի «Ամեն ինչ ավարտվեց», ես չէի ուզում՝ դա անտարբեր կամ թեթևամիտ հնչի։ Ես ապշած էի Փիթն ընդդեմ Քրուզի տեսանյութից, քանի որ այն շատ պրոֆեսիոնալ է։ Ահա թե ինչու եմ վախենում։ Իմ կիսադատարկ բաժակի պատկերացումն այն է, որ Հոլիվուդը շուտով հեղափոխության է ենթարկվելու։ Եթե դուք իսկապես կարծում եք, որ Փիթն ընդդեմ Քրուզի տեսանյութն աննշան անփութություն է, ապա անհանգստանալու բան չունեք։ Բայց ես ցնցված եմ»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի