ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարվելիք ներդրումների, դրա նշանակության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանային այլ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը աստիճանաբար փոխում է իր առանցքները՝ առավել մեծ շեշտադրում կատարելով ենթակառուցվածքների և պետություն-մասնավոր գործընկերությունների վրա։  

Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ուրվագծերը հստակեցվել էին դեռ օգոստոսի 8-ի համաձայնագրով և Ռուբիոյի ու Միրզոյանի վերջին հանդիպումով, սակայն այցը ցույց տվեց ավելի խորքային միտումներ։ «Հայաստանի այցով շատ հստակ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ հենվում է ինֆրաստրուկտուրային ուժի վրա և կտրուկ անցում է կատարում նախկի ավելի բլոկային հարաբերություններից»,– նշել է նա։ 

Օհանյանն ընդգծում է, որ նույնիսկ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն սկսել էր ավելի սերտ աշխատել իր գլոբալ ընկերությունների հետ՝ համադրելով պետական և մասնավոր ռեսուրսները։ «Այն, որ գլոբալ կապիտալն արդեն պետության հետ ավելի կպած է, ավելի շարժուն է, դա շատ կարևոր է»,– ասել է նա՝ հավելելով, որ այս մոդելը թեև ռիսկեր ունի, սակայն նաև մրցակցային առավելություններ է ապահովում։

Հայաստանի դերի մասին խոսելիս Օհանյանը հատուկ ընդգծել է ԹՐԻՓՓ-ի նշանակությունը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը դիտարկվում է Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ հարաբերությունների համատեքստում, իսկ հազվագյուտ մետաղները դառնում են ԱՄՆ քաղաքականության առանցքային ուղղություններից։ Նա հիշեցնում է, որ ենթակառուցվածքային ազդեցության մոդելը սկզբում ակտիվորեն կիրառել է Չինաստանը, սակայն այժմ նույն գործիքակազմը լայնորեն օգտագործում են նաև ԱՄՆ-ն և Եվրոպան։

Քաղաքագետը հատկապես կարևորում է Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը։ «Ինձ թվում է, որ մեխը ես կասեի, որ դա է՝ արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը»,– նշել է նա՝ ընդգծելով, որ նման տվյալների կենտրոնները «շատ հազվագյուտ տեխնոլոգիաներ են» և «այդքան հեշտ տարբեր երկրների չեն տալիս» 

Անդրադառնալով Հայաստանի անվտանգության մոդելին՝ Օհանյանը նշում է, որ դրա հիմնական տրամաբանությունը չի փոխվում։ «Հայաստանի անվտանգությունը, համապարփակ անվտանգությունը պիտի առաջանա այս տարբեր գործարքների միջոցով»,– ասում է նա՝ ընդգծելով, որ ռազմական զսպումը կարևոր է, սակայն բավարար չէ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ժողովրդավարությունը «իր անվտանգության հիմնաքարերից է՝ թե՛ ներսի, և թե՛ դրսի առումով»։

Խաղաղության գործընթացի վերաբերյալ Օհանյանը կրկին շեշտում է իր նախկին դիրքորոշումը․ «Խաղաղությունը դա հանգրվան չէ, դա պրոցես է, դա գործիք է, դա ստրատեգիա է»։ Նրա խոսքով՝ միջազգային համակարգի փոփոխության պայմաններում, երբ ՄԱԿ-ի դերը թուլացել է, նոր գործիքակազմ է ձևավորվում։ «Կոմերցիոն խաղաղության մոդելն է որդեգրվել»,– նշում է նա՝ հավելելով, որ խաղաղությունը պետք է առաջ գնա նաև զսպման մեխանիզմներով։

Միաժամանակ քաղաքագետը կարևոր է համարում տարածաշրջանային ներքին զարգացումները՝ ընդգծելով, որ  խաղաղության գործընթացը շատ խիստ կախված է հանգամանքից, թե Ադրբեջանում ինչ ներքին գործընթացներ են  լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան