«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
04.06.2026 | 15:30
ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:18
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով
04.06.2026 | 15:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի գրասենյակում // ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 15:03
Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել
04.06.2026 | 15:01
Ադրբեջանից այսօր 42 վագոն դիզելային վառելիք կարտահանվի Հայաստան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ եկեղեցու վերնախավի հասցեին նոր մեղադրանք հնչեցրեց. «Մենք էսօր ունենք ինֆորմացիա, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»:

Ո՞վ կամ ի՞նչ նպատակով է նման գործընթաց իրականացնում, Փաշինյանը փակագծեր չբացեց, պատճառաբանելով՝ տեղեկությունը ճշտման փուլում է։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Մայր Աթոռից նշեցին, որ չեն մեկնաբանում, փոխարենը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը կտրուկ  արձագանքեց՝ Փաշինյանին մեղադրելով մանիպուլյացիաների մեջ.

«Եթե, ասենք, եկեղեցու խողովակով ինչ-որ գումար է մտնում ինչ-որ եկեղեցի նորոգելու համար կամ, ասենք, եկեղեցին ինքը սոցիալական ինչ-որ խնդիրներ է լուծում դրսի սփյուռքի մեր թեմերի տված գումարներով, ասենք՝ թեմերը սոցիալական կենտրոններ ունեն, դրանք ինքը վերահսկելու կարիք չունի։ Ինքը թող մի հատ պետբյուջեի իրենց օգտագործումը վերահսկի, որը բարձիթողի վիճակում է»,- ասաց Տեր Վրթանեսը։

Հունվարի 27-ին կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, սակայն, հակադարձում է՝ եթե վարչապետը նման հայտարարություններ է արել, ուրեմն ունի ծանրակշիռ հիմքեր։

«Ուղղակի հիշեցնեմ «Սրբազան շարժումը»։ Ուղղակի հիշեցնեմ… դե՝ չեք հերքի, վստահ եմ, որ այդ շարժման համար գումարներ էր դրված։ Բեմեր էին վարձել, չգիտեմ, մարդկանց էին կերակրում և այլն, և այլն, աշխատում էին լրատվականներ… դրանք հասկանում եք, որ ձրի չեն աշխատել։ Այնպես որ՝ ինչ ասվել է, ես համոզված եմ, որ դրա համար կան հիմքեր, պատահականորեն չեն ասվել, և այդ «Սրբազան շարժումն» էլ դրա լավագույն օրինակն է»,- ասում է նա։

Եվ կրկին հարց է առաջանում՝ ովքե՞ր են այդ հովանավորները։

«Այն ուժերի կողմից, ովքեր շահագրգիռ էին բան փոխելու և՛ ներսից, և՛ դրսից։ Թե հիմա կոնկրետ ովքեր էին շահագրգիռ, ես վստահ եմ, գիտեմ, որ էլի ինչ-որ բիզնես ոլորտի մարդիկ էլ կային ներգրավված»,- ասում է կարգալույծ հռչակված հոգևորականը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն, իրավապահների ուշադրությունն է հրավիրում Փաշինյանի հայտարարություններին․ «Եթե Փաշինյանը կամ որևէ մեկը, եթե այդպիսի փաստեր ունեն, փաստերին պետք է հետևեն իրավական գործողությունները, իսկ եթե չկան համապատասխան գործողություններ, ուրեմն դատարկախոսություն է»։

Տեր Վրթանեսն էլ իր հերթին է ընդգծում՝ վարչապետը պարզապես չի ցանկանում, որ  նվիրաբերություններ լինեն եկեղեցուն․ «Իրեն դրանք դուր չեն գալիս՝ եկեղեցու սոցիալական աջակցությունները։ Դե գիտեք, եկեղեցին ինքը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Թեմերը սոցիալական կենտրոններ ունեն, որ տարբեր աջակցություններ են ցուցաբերում, որը նաև նպաստում է եկեղեցու վարկի, հեղինակության բարձրացմանը։ Իսկ երբ այդ բարձր հեղինակություն, վարկ ունեցող եկեղեցու եպիսկոպոսին, արքեպիսկոպոսին դու ապօրինի ձերբակալում ես, հասարակությունն իր տեղին դժգոհությունն է բարձրացնում»։

Արդյո՞ք իրավապահներն ուսումնասիրվում են Փաշինյանի հայտարարությունը, Քննչական կոմիտեից հայտնում են՝ այս պահին որևէ վարույթ նախաձեռնված չէ։ Փաստեր չեն հրապարակվել, անուններ չեն հնչել, մինչդեռ մեղադրանքը հնչել է ամենաբարձր մակարդակից։ Եթե կան հիմնավոր ապացույցներ, ապա դրանք պետք է դառնան իրավական գործընթացի մաս։ Եթե չկան, ապա սա ոչ թե բացահայտում է, այլ հերթական քարն է արդեն լարված հարաբերությունների պատին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան