Կրեմլը թող ՀՀ-ի հակառուսական տրամադրությունների պատճառը փնտրի ՌԴ-ում․ դու էիր Արցախի անվտանգություն ապահովողը՝ կորցրինք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին, այն որակել է որպես Հայաստանի անվտանգության երաշխիք և քննադատել իշխանություններին «դանդաղկոտության», իսկ ընդդիմությանը՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, դրա նկատմամբ քննադատական դիրքորոշման համար։ Factor TV-ին տված հարցազրույցում Անահիտ Ադամյանը նշել է, որ Ռուսաստանի շահերից չի բխում տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

Արձագանքելով ամերիկյան AECOM ճարտարագիտական ընկերության թիմի Հայաստան ժամանման մասին տեղեկությանը՝  «Թրամփի ուղի» նախագծի տեղանքի հետազոտման համար, Անահիտ Ադամյանը նշել է, որ այս քայլը կարևոր է, թեև ուշացած։ «Եթե այդ այցը կարող էր ավելի վաղ տեղի ունենալ, հայկական կողմը կարող էր արդեն հստակ փաթեթ ունենալ, թե ինչ է ակնկալում ամերիկյան կողմից», – ասել է նա։

Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե  «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքն է, Ադամյանը կտրուկ հակադարձել է. «ԹՐԻՓՓ-ը ոչ թե անվտանգության, ոչ թե վտանգի, ինչպես ինքն է ներկայացնում, այլ անվտանգության երաշխիք է»։ Նա Քոչարյանի՝ նախագծում Ռուսաստանին կամ Չինաստանին ներգրավելու առաջարկը որակել է «աբսուրդ»՝ հիմնավորելով. «որովհետև Ռուսաստանի Դաշնության շահերից չի բխում տարածաշրջանում խաղաղությունը, չի բխում հաղորդակցուղիների բացումը, չի բխում Հայաստանի մեկուսացումից դուրս գալը»։

«Հանրապետություն» կուսակցության անդամը քննադատել է նաև ՀՀ գործող իշխանություններին՝ կոչ անելով վերջ տալ ձգձգումներին և անորոշությանը։ «Մինչև ինչքա՞ն։ Ես ուզում եմ հասկանալ՝ մինչև ինչքա՞ն։ Եթե դուք գնում եք միջուկային անվտանգության պայմանավորվածություն եք ձեռք բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բարեհաճեք տեղից շարժվել, բարեհաճեք իսկապես այդ անվտանգության խնդիրներն ապահովել և բարեհաճեք անվերջ այդ ձգձգման, անվերջ անորոշության ժամանակը կրճատել»,- հայտարարել է նա։

Ըստ Ադամյանի՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, որի գործիքներից են տարբեր անձանց հայտարարությունները, որոնք նպատակ ունեն հայ հասարակությանը ներշնչել Ռուսաստանի՝ որպես միակ փրկչի կերպարը։ «Ամեն առավոտ, ամեն երեկո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մտքին, սրտին նաև, բանականությանն են հարվածում։ Այս ամեն ինչի հիմքում դրված է 2026-ը։ 2026-ին խորհրդարան պետք է մտնեն այն ուժերը, որոնց հայրենիքը Ռուսաստանն է»,- պնդել է նա։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների դատավճիռներին՝ Ադամյանը նշել է, որ ընդդիմությունը բարոյական իրավունք չունի այդ հարցը բարձրացնելու, քանի դեռ չի պատասխանել, թե «ինչպե՞ս նրանք գերի հայտնվեցին»։

Նա վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը, որ այս խնդիրը իրավական դաշտում լուծում չունի։ «Ես մեկ տարի առաջ ձեզ ասել եմ, որ այդ հարցը չի լուծվելու դատավարության ընթացքում։ Այդ հարցը լուծվելու է քաղաքական որոշումով ու պայմանավորվածությամբ։ Ես մնում եմ իմ կարծիքին։ Միայն քաղաքական որոշումով ու համաներումով»,- ընդգծել է Ադամյանը՝ նշելով, որ Բաքվում տեղի ունեցողը դատավարություն համարել չի կարելի։

Նրա խոսքով՝ Բաքուն հայ գերիներին պահում է «իբրև քաղաքական ճնշման գործիք», և խնդրի լուծման հարցում հույսը ԱՄՆ-ի միջամտությունն է, որը Ալիևին կբերի քաղաքական որոշման՝ ազատ արձակել հայ գերիներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։